ԱՀ ԱՆ-ն հորդորում է պահպանել հակահամաճարակային կանոնները

Լուրեր

24.04.2026 | 15:21
Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին հարգանքի տուրք ենք մատուցում 1,5 միլիոն զոհերի հիշատակին. Հունաստանի նախագահ
24.04.2026 | 15:11
Ըմբշամարտի ԵԱ. Վազգեն Թևանյանը և Մանվել Խնձրցյանը կիսաեզրափակիչում են
24.04.2026 | 15:11
Ի հիշատակ Հայոց ցեղասպանության հնչել է Վերդիի «Ռեքվիեմը»
24.04.2026 | 15:02
Նոր տոներ, նոր հանգստյան օրեր․ պատգամավորն առաջարկում է տոնացույցում փոփոխություններ կատարել
24.04.2026 | 14:53
Կիսում եմ անցյալում հայ համայնքի ապրած ցավը. Էրդողանը կրկին «ցեղասպանություն» եզրույթը չի օգտագործել
24.04.2026 | 14:41
Մենք պատրաստ ենք գնալ լուծումների և գտնել հաշտության բանալին Թուրքիայի ու Ադրբեջանի հետ. Զուրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 14:38
Պետք է լինի խաղաղություն, բայց ոչ սեփական պատմության ուրացմամբ. Թանդիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 14:32
ԱԴԾ-ն հայտարարել է «Ռոսկոմնադզոր»-ի ղեկավարության դեմ ահաբեկչության կանխարգելման մասին
24.04.2026 | 14:24
Ես էլ եմ ասել, Քոչարյան էլ է ասել, ով շատ ձայն կտանի՝ նա էլ կորոշի. Գագիկ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 14:17
Սերժ Սարգսյանն ինձ չի աջակցում. Արման Թաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 14:11
Հիշատակում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը. Մակրոն
24.04.2026 | 14:03
Հնարավոր է և ցեղասպանության ճանաչման հարցը առաջ տանել, և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել․ Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 13:55
Ադրբեջանի ԱԳՆ-ն «դատապարտել» է Երևանում Թուրքիայի դրոշի այրումը
24.04.2026 | 13:48
Արման Ծառուկյան․ RAF-ի աշխատավարձը մոտենում է UFC-ի հոնորարներին
24.04.2026 | 13:39
Իշխանությունն ուրանում է Հայոց ցեղասպանությունը. Էդմոն Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«2020 թ. սեպտեմբերից Արցախին պատուհասած արհավիրքը, իր բոլոր հետևանքներով հանդերձ, որոշակիորեն նպաստեց նաև հակահամաճարակային կանոնների պահպանության հարցում քաղաքացիների զգոնության թուլացմանը:

Պատերազմին զուգահեռ Արցախը փորձում էր դիմակայել նաև համընդհանուր չարիք դարձած COVID-19 կորոնավիրուսին, որի ընթացքում հասկանալի պատճառներով վիրուսի տարածման կանխարգելումը քիչ արդյունավետություն և վերահսկելիություն ուներ, այդ պատճառով բացառված չէ, որ կային մի շարք վարակակիրներ, ովքեր հաղթահարել են հիվանդությունը առանց բժշկական միջամտության, սակայն նրանցից տարածվող վտանգը շարունակվում է պահպանվել:

Թեև Արցախում ստեղծված իրադրությունն ու հանրության հոգեբանական վիճակը հաճախ երկրորդ պլան են մղում սեփական առղջությունը պահպանելու իրավունքի և այլոց առողջության համար վտանգ ստեղծելուց զերծ մնալու պարտականության պատշաճ կատարումը, այդուհանդերձ խնդրում և հորդորում ենք ցուցաբերել բարձր պատասխանատվություն, պահպանել օրինապաշտ ու պայքարող արցախցու անքննելի կերպարը և միահամուռ ուժերով լծվել մեր ծնողների, տատիկների ու պապիկների, խոցելի խմբում գտնվող մեր համերկրացիների կյանքին ու առողջությանը իրական վտանգ ներկայացնող այդ չարիքի դեմ պայքարին:

Այս գերագույն նպատակին հասնելու համար վարակակիր լինելու նախանշանների առկայության դեպքում ընդամենը անհրաժեշտ է հետևել ստորև բերված պարզագույն կանոններին.

1. Մնացե՛ք տանը

2. Մեկուսացե՛ք տան մյուս անդամներից

3. Զանգահարե՛ք բժշկին՝ նախքան նրան այցելելը

4. Կրե՛ք բժշկական դիմակ՝ եթե ցուցված է

5. Փակե՛ք բերանը և քիթը փռշտալիս և հազալիս

6. Հաճախակի լվացե՛ք ձեռքերը

7. Առանձնացրե՛ք տնային պարագաները

8. Հյուրեր մի՛ ընդունեք

9. Լվացքի համար ապահովեք ջրի հնարավորինս բարձր ջերմաստիճան

10 .Հերմետիկ փակեք աղբամանը

11. Հետևեք ախտանշանների զարգացմանը (ջերմություն, հազ, շնչառության դժվարացում, հարբուխ, կոկորդի ցավ):

Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում և հորդորում ենք հետևել ինքնամեկուսացման խորհուրդներին, չվտանգել ձեր և ձեր մտերիմների առողջությունը»: