Կոչ եմ անում ԲԴԽ անդամներին հավաքվել և տարիքային շեմի խնդիրը քննարկել. Ջհանգիրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
10.08.2026 | 17:24
Բանավեճ Էդգար Ղազարյանի ու Վիլեն Գաբրիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նախկին զինդատախազ, ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը խորհրդարանում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ հանդիպումից հետո նա լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԲԴԽ ղեկավարի հայտարարությանը, ըստ որի՝ որպես իրավաբան-գիտնական՝ ինքը տարիքային սահմանափակման տակ է գտնվում։

«Ես կոչ եմ անում ԲԴԽ անդամներին հավաքվել և այդ խնդիրն իրավաբանական տեսանկյունից քննարկել։ Եթե նրանք այսօր հայտարարում են, որ ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի՝ այդ պաշտոնում ընդունումը հակասահմանադրական է եղել, հակասել է «Դատական օրենսգրքի» դրույթներին, դա նշանակում է, որ ԲԴԽ-ի կողմից դատավորների նշանակման, առաջխաղացման բոլոր միջնորդությունները, բոլորը հակասահմանադրական են։ Ավելին, այդ դատավորներն ու դատարանները ոչ պատշաճ են, հետևաբար նրանց կողմից այս երկու տարվա ընթացքում արձակված միջանկյալ, վերջնական դատական ակտերն ու որոշումներն էլ են բեկանելի և ապօրինի»,- նշեց Ջհանգիրյանը։

Նրա խոսքով՝ ԲԴԽ նախագահի բերած արգումենտները եվրոպական դատարանի համար շատ վտանգավոր արգումենտներ են։ «Եթե այդ միտքը որևէ անհատ իրավաբան արտահայտած լիներ, ես կհասկանայի։ Բայց դա բարձրաձայնում է ԲԴԽ նախագահը»,- ասաց Ջհանգիրյանը՝ հավելելով, որ ինքն էլ պատրաստ է մասնակցել քննարկմանը։

Հարցին, թե ինչպես է անցել ԼՀԿ-ի հետ հանդիպումը, Գագիկ Ջհանգիրյանը պատասխանեց. «Ինձ թվում է նրանց բոլոր կասկածանքները փարատեցի»։

Մանրամասները՝ տեսանյութում: