ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը՝ արցախցիների համար ՀՀ կառավարության աջակցության ծրագրերի փոփոխությունների մասին

Լուրեր

12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
12.09.2026 | 11:35
15-ամյան Անի Գևորգյանը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել․ ՆԳՆ
12.09.2026 | 11:22
Երևանի և Մասիսի մի շարք հատվածներում ջրամատակարարումը կդադարեցվի
12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
Բոլորը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է արցախցիների համար ՀՀ կառավարության աջակցության ծրագրերում տեղի են ունեցած փոփոխություններին:

«Կառավարության կողմից հաստատված աջակցության ծրագրերում տեղի են ունեցել փոփոխություններ, որոնց վերաբերյալ ներկայացնում եմ որոշ տեղեկություններ և պարզաբանումներ։

Թեև աջակցության ծրագրերի պոտենցիալ շահառուները գրեթե ամբողջությամբ դիմել են, և որոշ ծրագրերով շահառուների 95 տոկոսից ավելին արդեն իսկ փաստացի աջակցություն է ստացել, այնուամենայնիվ, դեռևս կան քաղաքացիներ, որոնք դիմելիս խնդիրներ են ունենում, ուստի տեղեկացնում եմ․

• Արցախում հաշվառված քաղաքացիներին տրամադրվող աջակցության (68.000 դրամ+15.000 դրամ սեփականություն չունենալու դեպքում), կորցրած բնակավայրերում հաշվառված քաղաքացիների աջակցության (300.000 դրամ յուրաքանչյուր քաղաքացուն), ավերածությունների և այլ պատճառներով կացարանը կորցրած բնակիչների աջակցության (250.000 դրամ յուրաքանչյուր քաղաքացուն) ծրագրերով դիմումների ընդունման ժամկետը երկարաձգվում է մինչև 2021 թ․ հունվարի 27-ը։

• Հայաստանում և Արցախում արցախցիներին հյուրընկալելու միջոցառման (յուրաքանչյուր չափահաս անձի համար՝ 30.000 դրամ Հայաստանում և 45.000 դրամ՝ Արցախում) դիմումների ընդունման ժամկետը երկարաձգվում է մինչև 2021 թ․ հունվարի 20-ը։

• Ծրագրերի շահառու դառնալու համար Հայաստանում կամ Արցախում 16.11.2020 թ․ գտնվելու պահանջը հանվել է․ այն որոշ դեպքերում մերժման հիմք է հանդիսացել։

• Արցախում հաշվառված լինելու պահանջի ժամկետը (16.11.2020 թ)․ ևս հանվել է, ինչը հնարավորություն կտա դառնալ ծրագրերի շահառու՝ այս պահին հաշվառվելով Արցախում։

Հայցելով այս հիմքերով աջակցության ծրագրերում չընդգրկված քաղաքացիների ներողամտությունը՝ տեղեկացնում եմ․

• այն քաղաքացիները, որոնց դիմումը մերժվել է Հայաստանում կամ Արցախում գտնվելու պահանջի տեխնիկական սխալի պատճառով, կարող են նորից դիմել։

• Արցախի հաշվառում չունենալու պատճառով ծրագրերին չդիմած քաղաքացիները կարող են դիմել հաշմառման անձնագրային կենտրոններ (Հայաստանում գտնվելու դեպքում առաջիկայում հնարավորություն կլինի հաշմառման համար դիմել նաև Հայաստանի անձնագրային կենտրոններ):

Ի դեպ, Արցախում հաշվառված լինելը ոչ միայն այս, այլ նաև հետագա ծրագրերի համար պարտադիր պայման է հանդիսանալու, ուստի, խնդրում ենք, հաշվառման հարցում լինել հետևողական։

Եթե, այդուհանդերձ, կլինեն դեպքեր, որոնք մերժման հիմք կհանդիսանան, կարող եք դիմում լրացնել online.ssa.am կայքի դիմում-բողոքների բաժնում․ դիմումներն Արցախի մեր գործընկերներն անհատապես են քննարկում։

Արցախի կառավարության կողմից նախարարությունն ամենօրյա պարբերականությամբ դեռևս չմշակված դիմումների վերաբերյալ տեղեկատվություն է ստանում, ինչի հիման վրա իրականացվում է աջակցության փաստացի տրամադրում։

Վստահեցնում եմ՝ Արցախի մեր գործընկերների հետ ամենօրյա աշխատանքով արվում է ամենը՝ պատերազմից հետո առաջացած սոցիալական խնդիրներին հնարավորինս արագ և արդյունավետ լուծումներ տալու ուղղությամբ»,- տեղեկացրել է նախարար Առաքելյանը։