ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ․ Ե՞րբ է Փաշինյանը պատերազմից հետո բաց հանդիպում ունեցել ժողովրդի հետ․ ուրեմն վախենում է. Դավիթ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
Բոլորը

«Անկեղծ ասած՝ Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումից ոչ մի ակնկալիք էլ չունեի: Երեք երկրների ղեկավարները նոյեմբերի 9-ի հայտարարության շրջանակում բոլոր կետերի վրա ժամկետներ էին դրել, բայց գերիների փոխանակման, վերադարձի կետի հետ կապված ոչ մի ժամկետ չկար: Այդ կետը պետք է լիներ առաջինը, և մեր երկրի ղեկավարի կողմից պետք է պայման դրվեր՝ մինչև գերիների և դիակների ամբողջական փոխանակություն չլինի, մնացած կետերը չեն իրագործվի: Հայաստանի ղեկավարի համար մարդը արժեք չունի. արժեք ունի տարածքը, դիրքը, մնացած ամեն ինչ՝ բացի մարդուց»,- Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը:

Նա հարցնում է՝ ե՞րբ է Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո բաց հանդիպում ունեցել ժողովրդի հետ: Ըստ նրա՝ եթե այդ հանդիպումը տեղի չի ունեցել, նշանակում է՝ վարչապետն ինչ-որ բանից վախենում է:

Դերասանն անդրադառնում է նաև այն փաստին, որ պատերազմում անհետ կորածի հորը սպառնում է ազատազրկում՝ 5-ից 10 տարի ժամկետով. վերջինն ավտոմեքենայով հարվածել էր ՀՀ ՊՆ դարպասին․ «Սա մեկնաբանության չի ենթարկվում, սա մարազմ է: Ես նորից ու նորից համոզվում եմ, որ մենք այլևս պետություն, իշխանություն չունենք, եթե ունենք, որտե՞ղ է փոխհարաբերվելու ճիշտ ձևը, ինչո՞ւ է բանը հասնում նրան, որ անհետ կորածի ծնողը նման բան է անում»:

Մեր զրուցակցի համոզմամբ՝ մեզ հարկավոր է անցումային վիճակ, որը գործող իշխանությունն ապահովել չի կարող. «Ասում են, թե այս իշխանությունը թավիշով, սիրով եկավ, ո՛չ, ատելությամբ եկավ: Դրսի ուժերի հետ բանակցելու համար մեզ նոր դեմքեր են պետք»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան