Իմ սրտով լրիվ ուրիշ բան էր. Ջհանգիրյանը՝ պաշտոն ստանալու և խախտումով ԲԴԽ անդամ առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 12:34
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սամարայի մարզը․ թիրախավորվել է Եվրոպայի ամենամեծ նավթապահեստային պարկը
02.11.2026 | 12:26
Հանրային ճնշում կգեներացվի ընդդիմության նկատմամբ, եթե դեմ լինեն Սահմանադրության նախագծին․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:18
Մեկնարկել է Հայաստան-Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը
02.11.2026 | 12:10
Փաշինյանը՝ նոր Սահմանադրության և խաղաղության կապի մասին // Ջերմաստիճանը կնվազի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 12:03
Կուսակցությունները, ԶԼՄ-ներն ու ՀԿ-ները նվիրատվություն պետք է ստանան հենց այս համակարգով․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:00
Նեթանյահուն Թրամփից պահանջել է միջանկյալ ընտրություններից հետո վերսկսել Իրանի դեմ հարվածները․ Axios
02.11.2026 | 11:51
Պետք է պայքարենք` շինաղբն աղբամանում չլցնեն. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:44
Օլեշկիում ավարտվել է հրադադարի ռեժիմը․ Մելանյա Թրամփը հայտնել է 800 մարդու տարհանման մասին
02.11.2026 | 11:35
ՌԴ-ում և Ուկրաինայում հաքերները կոտրել են օդային տագնապի, արտակարգ իրավիճակների մասին ծանուցման հավելվածները
02.11.2026 | 11:27
Սխալ կայանման համար տուգանք ու բալի նվազեցում կլինի. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:23
Բուլղարիայի նախագահական ընտրություններում հաղթել է ՌԴ-ի հետ երկխոսության կողմնակից Յոտովան
02.11.2026 | 11:21
«Բյուջեն երբեք շատ չի լինում». 3 տրլն 604 մլրդ դրամ եկամուտ՝ 2027-ի պետական բյուջեով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:17
Տիգրան Բարսեղյանի գոլը սկիզբ է դրել «Սլովանի» հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:06
Զինծառայությունից ազատելուց մինչև ծննդյան վկայական ու հողամասի օտարում․  կաշառքի դեպքեր են բացահայտվել, 10 անձի մեղադրանք է առաջադրվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:03
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

«Ինձ ամեն ինչ նշանակել էին՝ ՍԴ նախագահ, դատախազ, նույնիսկ մարզպետ»,- անդրադառնալով իր շուրջ շրջանառվող խոսակցություններին՝ այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, ում թեկնածությունն այժմ քննարկվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր պաշտոնում:

Անդրադառնալով հարցին, թե որ պաշտոնն էր իր սրտով, Ջհանգիրյանը պատասխանեց. «Իմսրտով լրիվ ուրիշ բան էր»:

Անդրադառնալով դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ջհանգիրյանը երազում է գլխավոր դատախազ դառնալ, Ջհանգիրյանն արձագանքեց. «Նիկոլ Փաշինյանն է ասե՞լ, չգիտեմ։ Ես գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանը դեռևս անազատության մեջ մի հոդված է գրել, որտեղ հայտարարում էր, թե ինքը գտել է Հանրապետության գլխավոր դատախազի թեկնածուին՝ հանձին Գագիկ Ջհանգիրյանի»։

«Ես տվել եմ համաձայնությունը ԲԴԽ իրավաբան-անդամ առաջադվելուն. իմ  որոշումը դա է»,- ընդգծեց Ջհանգիրյանը:

Անդրադառնալով  ԲԴԽ նախագահի հայտարարությանը, որ տարիքային շեմ է նախատեսված, Ջհանգիրյանը պատասխանեց, որ ինքը խախտումով չի առաջդրվում ԲԴԽ անդամ. «Լավ չեն ուսումնասիրել Դատական օրենսգիրքը, թող նայեն հատկապես 186-րդ հոդվածը… Իրավաբան գիտնականների համար տարիքային առավելագույն սահման նախատեսված չէ»:

Մանրամասները՝ տեսանյութում: