Կենսական նշանակության մի քանի ճանապարհահատվածներ հանվել են թերությունների համար պատասխանատվության ժամկետից

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Կենսական նշանակության 6 ճանապարհահատվածներ (Արտաշատ-Վերին Արտաշատ-Նորաշեն կմ 0+000 – կմ 0+949, Տ-2-33-Դեղձուտ կմ 0+000 – կմ 1+360, Տ-2-30-Վերին Արտաշատ-Հնաբերդ-Գետազատ կմ 0+000 – կմ 2+740, Մ5-Սարդարապատ-Նոր Արմավիր-Տ-3-52 կմ 0+000 – կմ 6+146, Թալին-Ցամաքասար-Նոր Արթիկ-/Հ75/ (Ցամաքասար-Սուսեր-Նոր Արթիկ) կմ 0+000 – կմ 10+870‚ Մ1-Հայրենյանց-Տուֆաշեն-Հ83 (Հայկասար) կմ 0+000 – կմ8+872, կմ 0+000 – կմ1+579) հանվել են թերությունների համար պատասխանատվության (երաշխիքային) ժամկետից։ Այդ ճանապարհները վերականգնվել էին 2019 թ. ընթացքում և մեկ տարի շարունակ‚ ըստ պայմանագրի‚ գտնվում էին թերությունների համար պատասխանատվության ժամկետում։ Այդ ընթացքում ճանապարհները գտնվել են կապալառուների ուշադրության ներքո, ճանապարհահատվածներին ի հայտ եկած անգամ չնչին թերությունները վերացվել են նրանց կողմից։ Այս ճանապարհները տեղական նշանակության են և երաշխիքային ժամկետից հանելուց հետո հանձնվել են մարզպետարաններին։

Նշված ճանապարհահատվածները վերականգնվել են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում։

Աշխատանքային խումբը՝ կազմված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի և տեխնիկական հսկողության խմբի ներկայացուցիչներից, 2020 թ․ դեկտեմբերի վերջին այցելել է նշված ճանապարհահատվածներ։

Աշխատանքային խմբի անդամները‚ դիտարկելով ճանապարհների վիճակը‚ փաստել են, որ շահագործման հանձնելուց մեկ տարի անց ևս ճանապարհները գտնվում են բարեկարգ վիճակում և կարող են հանվել երաշխիքային ժամկետից։ Այցելության ընթացքում աշխատանքային խմբի անդամները համայնքների բնակիչներին, տեղական ինքնակառավարման մարմիններին կոչ են արել խնամքով վերաբերվել ճանապարհներին, մաքրել վաքերը‚ քանի որ նաև նրանց հոգատարությամբ է պայմանավորված ճանապարհների երկարակեցությունը։