Ալիևը կարծում է, որ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը «բխում է Երևանի ու Բաքվի շահերից»

Լուրեր

01.08.2026 | 23:46
Արման Ծառուկյանը հաղթեց երևանյան մենամարտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.08.2026 | 19:54
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը
01.08.2026 | 19:29
Վանաձորում, Գյումրիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 19:09
Քննարկվել է ազատազրկվածների պահման պայմանների բարելավումը
01.08.2026 | 18:40
Քննարկվել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման հարցեր
01.08.2026 | 18:26
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը պարտվեց մեդալային գոտեմարտում
01.08.2026 | 17:57
SpaceX-ի հրթիռը կբախվի Լուսնին. գիտնականները պատրաստվում են ուսումնասիրել ուժեղ հարվածի հետևանքները
01.08.2026 | 17:34
ՖԻՖԱ-ն հրաժարվել է Աշխարհի առաջնության իրավունքների վաճառքի ծրագրից
01.08.2026 | 17:16
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր
01.08.2026 | 16:56
Սեուտայից Մարոկկո է վերադարձել շուրջ 70 հազար անօրինական միգրանտ
01.08.2026 | 16:38
Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզում գործող ձկնաբուծարան
01.08.2026 | 16:21
Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 15:55
Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր չեն սպասվում. Գագիկ Սուրենյան
01.08.2026 | 15:37
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսը հանդիպել են Հայ Առաքելական եկեղեցու երկու թեմերի առաջնորդների հետ
01.08.2026 | 15:20
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին տարեդարձի առթիվ
Բոլորը

Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների հանդիպումը Մոսկվայում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ խոսում է այն մասին, ու կողմերը տրամադրված են արդյունքի հասնել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եռակողմ հանդիպման ավարտին տեղի ունեցած ճեպազրույցում։

«Երկու ամիս է անցել կրակի դադարեցումից, և այն, որ այսօր Մոսկվայում հավաքվել են նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրած երեք երկրների ղեկավարները, խոսում է այն մասին, որ մենք տրամադրված ենք արդյունքի հասնել, գիծ քաշել այն գործողությունների տակ, որ տեղի ունեցան սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին»,- ասել է Ալիևը։

Նա հայտարարել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը բխում է Երևանի ու Բաքվի շահերից։

«Այն հայտարարությունը, որն այսօր ստորագրվել է, խոսում է մեր մտադրության մասին, քանի որ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ հայտարարության կետերից մեկը տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումն է։ Սա այն ոլորտն է, որը կարող է մեծ դինամիկա հաղորդել տարածաշրջանի զարգացմանը և ամրապնդել անվտանգությունը, քանի որ հաղորդակցության բացումը բխում է Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի ու մեր հարևանների շահերից։ Համոզված եմ, որ հարևան երկրները ակտիվորեն կներգրավվեն տրանսպորտային միջանցքների ստեղծմանը»,- ասել է Ալիևը։

Հավելենք, որ եռակողմ հանդիպումից հետո տեղի է ունենում Ալիևի առանձնազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Էմմա Չոբանյան