Լիբանանահայ կինը գնացել է Շուշիից իրերը վերցնելու, նրան գերի են վերցրել. ՄԻԵԴ–ը հաստատել է

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը զբաղվում է Ադրբեջանում գերության մեջ հայտնված լիբանանահայ Մարալ Նաջարյանի հարցով։

Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը` հավելելով, որ ՄԻԵԴ–ը հաստատել է, որ կինը Ադրբեջանում գերության մեջ է։

«Մարալի անհետանալու պահից հետո դիմել ենք պատկան կառույցներին, որպեսզի փորձենք որևէ տեղեկություն ձեռք բերել նրա կարգավիճակի մասին։ Մարալն իր ազգականի հետ նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո գնացել էր Շուշի, որպեսզի իր իրերն այնտեղից դուրս բերի և անհետացել է։ Նրա հեռախոսին պատասխանում էին ադրբեջանցիները և կա՛մ ասում էին, որ գերի են վերցրել նրան, կա՛մ էլ` որ սպանել են»,–ասաց Սինանյանը։

Նրա խոսքով`այժմ ՄԻԵԴ–ն է զբաղվում Մարալի հարցով, և իրենք էլ հետևում են իրադարձությունների ընթացքին այն հույսով, որ նա շուտով կվերադառնա Հայաստան։

Սինանյանը հայտնեց նաև, որ Մարալի հետ Շուշիի ուղղությամբ մեկնած տղամարդը ևս գերի է ընկել։
Սակայն վերջինիս մասին, ի տարբերություն Մարալի, հայտնի է եղել, որ ողջ է. ադրբեջանական կողմը տեսանյութ էր տարածել նրա մասնակցությամբ։ Ավելին, նրան որպես ահաբեկիչ են ներկայացրել։

Տղամարդը երկար տարիներ առաջ է տեղափոխվել Արցախ, իսկ կինը` վերջերս` օգոստոսին։

Նշենք, որ Մարալը ՀՀ և Լիբանանի Հանրապետության քաղաքացիություն ունի: Նա նախորդ տարվա օգոստոսի 4-ի Բեյրութում հնչած պայթյունից հետո՝ օգոստոսի 29-ին, քրոջ հետ Հայաստան է տեղափոխվել։ Նրանք ցանկություն են հայտնել ապրել Արցախում և մեկ ամիս անց արդեն իսկ Շուշի քաղաքի հյուրանոցներից մեկում տեղավորվել են՝ մինչև բնակության համար հատկացվելիք տան հանձնումը:

Պատերազմը սկսվելուց հետո քույրերը տեղավորվել են Գորիսում, սակայն նրանց ունեցվածքը մնացել է Բերձորում (Լաչին): Հրադադարի հայտարարման օրը՝ նոյեմբերի 10-ին, կարծելով, որ կարող են անվտանգ տեղափոխել իրենց ապրանքները Բերձորից, Մարալը, իրենց ծանոթ մեկ այլ հայրենադարձի՝ Վիգեն Էուլջեկչյանի հետ, գնացել են Բերձոր, որից հետո` Շուշի։ Դրանից հետո էլ նրանք անհետացել են։