Որ կառույցները և ինչպես են ծախսել «Հայաստան» համահայկական հիմնադրամից Կառավարությանը փոխանցված շուրջ 53 միլիարդ դրամը

Լուրեր

21.11.2024 | 23:30
Թուրքիայում ընդդիմադիր քաղաքապետներին դատապարտել են ազատազրկման «ահաբեկչության» մեղադրանքով
21.11.2024 | 23:14
Երկու օրում 12 մեդալ. հայ ըմբիշների արդյունքները զինվորականների ԱԱ-ում
21.11.2024 | 22:57
«Ե՞րբ կազատվեն բանտարկված լրագրողներն ու ակտիվիստները»․արտասահմանցի լրագրողի հարցը՝ Ադրբեջանի ԱԳ փոխնախարարին
21.11.2024 | 22:42
Պուտինը հայտարարել է՝ Ուկրաինայի հակամարտությունը գլոբալ բնույթ է ստացել
21.11.2024 | 22:27
ԵԽԽՎ անդամների մուտքի արգելքը անընդունելի է.Գերմանիայի ԱԳ նախարարը Բաքվում կոչ է արել ազատ արձակել ձերբակալված ակտիվիստներին ու ընդդիմադիրներին
21.11.2024 | 22:15
Պուտինը բացահայտել է, թե ինչ բալիստիկ հրթիռ է կիրառվել Դնեպրին հարվածելու համար
21.11.2024 | 21:58
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.11.2024 | 21:45
Պուտինը մեկնաբանել է հեռահար զենքի օգտագործման հնարավորությունը
21.11.2024 | 21:30
Նիկոլ Փաշինյանը վախեցնելու լեզվով է խոսում․ մեջքի հետևում այլևս հավատացող ժողովուրդը չկա․ Զարուհի Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 21:21
ՀՀ-ն պատրաստակամ է իր հնարավորությունների չափով աջակցելու Իսպանիային ջրհեղեղի հետևանքները մեղմացնելու ուղղությամբ. Մհեր Գրիգորյան
21.11.2024 | 21:13
Արարատի մարզի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի
21.11.2024 | 20:59
Թուրքիան հազարավոր հետաքննություններ է սկսել «ապատեղեկատվության մասին օրենքով»՝ 2 տարվա ընթացքում 33 լրագրողների ազատազրկելով
21.11.2024 | 20:44
Գերմանիայի ԱԳ նախարարը այցով Բաքվում է
21.11.2024 | 20:30
Սա 3-րդ համաշխարհային պատերազմն է․ Ուկրաինային ԱՄՆ-ի ուղարկած հրթիռները կարող են սպառնալ Մոսկվային․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 20:20
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

«Հայաստան» համահայկական հիմնադրամից պատերազմի օրերին հավաքագրված և ՀՀ Կառավարությանը փոխանցված 52 միլիարդ 703 միլիոն 113 հազար դրամի շրջանակում կատարված ծախսերն առանձին տողով Ֆինանսների նախարարությունը չի տրամադրում:

Հիշեցնենք՝ 2020 թվականի նոյեմբերի 24-ին Ֆինանսների նախարարությունը հայտնեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության միջև կնքված նվիրաբերության պայմանագրերի հիման վրա Հիմնադրամը, որպես նվիրաբերություն, Կառավարությանը փոխանցել է 52 միլիարդ 703 մլն 113 հազար դրամ: Նույն հայտարարության մեջ նշված էր, որ գումարը փոխանցվում է ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված՝ ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով օգտագործելու պայմանով:

Ֆինանսների նախարարությունն այդպես էլ չէր հստակցրել, թե շուրջ 53 միլիարդ դրամից որ կառույցներին որքան գումար է փոխանցվել և ինչ որոշումներով:

«Ռազմական դրությամբ պայմանավորված, նոր ի հայտ եկած ծախսերի ֆինանսավորման նպատակով, միջոցները հատկացվել են ՀՀ Կառավարության համապատասխան որոշումներով, դրանց օգտագործման վերաբերյալ հաշվետվությունները, օրենսդրությամբ սահմանված կարգով, կհրապարակվեն բյուջեների կատարման հաշվետվությունների շրջանակում»,- նշված է 2020 թվականի նոյեմբերի 24-ին Ֆինանսների նախարարության կայքում հրապարակված պարզաբանման մեջ:

Պարզելու համար՝ Հայաստանի քաղաքացիների և Սփյուռքից մեր հայրենակիցների փոխանցումներից հատկապես որ կառույցներին է փոխանցվել և գերատեսչություններն այն ինչպես են ծախսել, Factor.am-ը դիմեց ՀՀ վարչապետի աշխատակազմ: Կառավարությունից մեր գրավոր հարցումը փոխանցել են Ֆինանսների նախարարությանը, որտեղից էլ մեր հարցերին հստակ պատասխան չի տրվել:

Ֆինանսների նախարարությունը, մեր բազմաթիվ հարցերին ի պատասխան, տրամադրել է ռազմական դրությամբ պայմանավորված ի հայտ եկած ծախսերի ֆինանսավորման մի ցանկ, որը ներառում է մինչև 2020 թվականի նոյեմբերի 27-ի ծախսերը և կազմում է 117 միլիարդ 645 միլիոն 783 հազար դրամ:

Հաշվի առնելով, որ նախարարությունից Factor.am-ի հստակ հարցին՝ ինչպես է ծախսվել «Հայաստան» հիմնադրամից փոխանցված շուրջ 53 միլիարդ դրամը, հստակ պատասխան չեն տրամադրել, ևս մեկ անգամ գրավոր դիմեցինք գերատեսչությանը՝ այս անգամ բառացի նշելով, որ ցանկանում ենք ստանալ տվյալներ հենց հիմնադրամից փոխանցված գումարների ծախսերի ուղղությունների վերաբերյալ: Կառույցից, սակայն, կրկին նախորդ պատասխանը փոխանցեցին:

Այնուհանդերձ, ներկայացնում ենք մինչև նոյեմբերի 27-ը կատարված 117 միլիարդ 645 միլիոն 783 հազար դրամի ծախսերը, որոնք ներառում են նաև հիմնադրամից փոխանցված շուրջ 53 միլիարդ դրամը:

Պաշտպանության նախարարությանը փոխանցվել է 88 միլիարդ 67 մլն դրամ՝ ռազմական կարիքների բավարարման և ՊՆ-ի շենքային պայմանների բարելավման համար: 2020 թվականի նոյեմբերի 27-ի դրությամբ՝ նշված գումարից ՊՆ-ին արդեն հատկացվել է 78 միլիարդ 64 մլն 281 հազար դրամը:

Էկոնոմիկայի նախարարությանը հատկացվել է 63․9 միլիոն դրամ՝ ռազմական դրության պայմաններում առողջական խնդիրներով տարհանված անձանց կեցության, տարհանված անձանց գույքի փոխադրումների և արձակուրդ ստացած զինծառայողների ուղևորափոխադրման համար: 2020 թվականի նոյեմբերի 27-ի դրությամբ՝ նշված գումարից Էկոնոմիկայի նախարարությանն արդեն հատկացվել է 20․6 մլն դրամը:

Առողջապահության նախարարությանը, ռազմական դրությամբ պայմանավորված առողջապահական միջոցառումների իրականացման շրջանակում, ծառայությունների և ապրանքների ձեռքբերման, առողջապահական միջոցառումների իրականացման համար և այլ որոշումներով 3 միլիարդ 331 միլիոն 725 հազար դրամ է հատկացվել: 2020 թվականի նոյեմբերի 27-ի դրությամբ՝ այդ գումարից Առողջապահության նախարարությանը փաստացի հատկացվել է 1 մլրդ 464 մլն 385 հազար դրամ:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացվել է 1 միլիարդ 808 միլիոն դրամ՝ ռազմական դրության պայմաններում տեղական ինքնակառավարման մարմիններում անձանց աջակցության համար: Այս գումարից Հայաստանի տասը մարզպետարաններից յուրաքանչյուրին փոխանցվել է 5 մլն դրամ, Հայաստանում Արցախի քաղաքացիներին կացարան տրամադրած կազմակերպություններին, որպես աջակցություն, ընդհանուր տրամադրվել է 127 մլն դրամ, ավիացիոն և այլ սարքավորումների պահպանման նպատակով էլ 34 մլն դրամ տրվել է Քաղավիացիայի կոմիտեին: 2020 թվականի նոյեմբերի 27-ի դրությամբ՝ նշված գումարից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը փաստացի փոխանցվել է 661․4 մլն դրամ:

Վարչապետի աշխատակազմին փոստային ծառայությունների արդիականացման համար հատկացվել է 1 միլիարդ 485 մլն դրամ:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը հատկացվել է 3 մլրդ 508 մլն 471 հազար դրամ: Մեզ փոխանցված պատասխանում մանրամասներ չկան նպատակների վերաբերյալ: 2020 թվականի նոյեմբերի 27-ի դրությամբ՝ նշված գումարից Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը փաստացի ֆինանսավորվել է 1 մլրդ 916 մլն 131 հազար դրամով:

Ազգային անվտանգության ծառայությանը հատկացվել է 1 մլրդ 261 մլն 716 հազար դրամ: ԱԱԾ Պետական պահպանության ծառայությանը, նոյեմբերի 27-ի դրությամբ, փոխանցվել է 966 մլն 396 հազար դրամ: Նպատակը նշված չէ:

Արտաքին գործերի նախարարությանը 3 միլիարդ 146 մլն 894 հազար դրամ է տրամադրվել՝ օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության իրականացման համար: Նոյեմբերի 27-ի դրությամբ՝ գումարն ամբողջությամբ փոխանցվել է ԱԳՆ-ին:

Աշխատանքի և սոցալական հարցերի նախարարությանը հատկացվել է 16 միլիարդ 817 մլն դրամ՝ Արցախի քաղաքացիներին ժամանակավոր կացարանի տրամադրման ծառայությունների, միանվագ դրամական օգնություն տալու, զոհվածների ընտանիքներին աջակցելու և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հաշվառված քաղաքացիներին աջակցելու նպատակով:

Նարեկ Կիրակոսյան