Նման փաստաթուղթ չկա. նախարարը հանդիպեց ցուցարարներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Արդարադատության նախարարության շենքի դիմաց ակցիա իրականացնող ցուցարարների հետ հանդիպեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Եվս մեկ անգամ վերահաստատում եմ, որ Արդարադատության նախարարությունում որևէ պայմանագիր չկա, տարածված լուրն ուղղակի ապատեղեկատվություն է, չի համապատասխանում իրականությանը։ Նոր ոճ է ի հայտ եկել. տելեգրամյան ինչ-որ անհայտ ծագման ալիքների միջոցով ապատեղեկատվության տարածում։ Դրանք հետո տարածում են մեր լրատվամիջոցները և հասարակությունում առաջանում են հուզումներ և անհանգստություններ։ Կոչ եմ անում ուղղակի չհավատալ, չվստահել նման ալիքների տարածած լուրերին»,-հայտարարեց Ռուստամ Բադասյանը։

Նախարարի հավաստմամբ՝ որևէ փաստաթուղթ, որը կարող է որակվել որպես միջազգային պայմանագիր, գոյություն չունի արդարադատության նախարարությունում։

«Եթե լիներ միջազգային պայմանագիր, ես, որպես կառավարության անդամ, տեղյակ կլինեի դրա գոյության մասին։ Կառավարությունում նման հարց չի քննարկվել, ես որևէ տեղեկատվություն նման պայմանագրի գոյության մասին չունեմ»,-նշեց նախարարը։ Նա նաև ընդգծեց, որ սահմանների փոփոխության մասին խոսք լինել չի կարող։

Նշենք, որ երեկվանից ԶԼՄ-ներում հրապարակումներ եղան, համաձայն որոնց, հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրվելիք փաստաթղթի տեքստը պատրաստ է և Արդարադատության նախարարությունում է՝ գաղտնի ռեժիմով։

Մանրամասները՝ տեսանյութում: