Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը վերսկսում է դիմումների ընդունման գործընթացը
Հասարակություն
05.01.2021 | 11:21Ս.թ. հունվարի 5-ից տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում վերսկսվում է՝ Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներից՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ ներկայացվող դիմումների և անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման գործընթացը: Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։