Բացահայտվել է Ալավերդիում կատարված սպանությունը. 3 անձ ձերբակալվել է

Լուրեր

15.10.2026 | 11:05
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:55
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կվերսկսի ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները եռօրյա էներգետիկ հրադադարից հետո
15.10.2026 | 10:45
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող Քանդակագործների տնակի աճուրդը
15.10.2026 | 10:30
15 ամիս՝ առանց ՊՎԾ մշտական ղեկավարի․ ինչու է հապաղում Փաշինյանը
15.10.2026 | 10:19
Բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց՝ COP17-ի նախաշեմին. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:14
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի այցը Հայաստան մեկնարկել է
15.10.2026 | 10:09
Ալիևը Բաքվում ընդունել է Իսրայելի նախագահին․ ռազմավարական հարաբերությունների խորացումն է քննարկվել
15.10.2026 | 10:00
Zeyro-ի մեծ վերադարձը․ Խաղի նոր կանոններ՝ անկախ, անխափան և ավելի հզոր
15.10.2026 | 09:45
ՀԷՑ-ը պետականացնելու նախագիծը կառավարությունում է․ օտարման գործընթացի վերջնաժամկետը 2027-ի հոկտեմբերի 1-ն է
15.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Ալավերդի քաղաքի բնակիչ Կ.Փիրուզյանի սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ. փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ սպանությունը եղել է պատվիրված. 3 անձ ձերբակալվել է:

2017 թվականի հունիսի 13-ին` ժամը 12:10-ի սահմաններում, Ալավերդի քաղաքում հնչել են կրակոցներ, որի արդյունքում ստացված հրազենային վնասվածքներից մահացել է քաղաքացի Կամո Փիրուզյանը (ծնված 1978թ):

ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկած լայնածավալ միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Կ.Փիրուզյանի սպանությունը կատարվել է նույն քաղաքի բնակիչ Վ.Աբգարյանի պատվերով։ Նախաքննական մարմնի և ոստիկանության ԿՀԴՊԳՎ աշխատակիցների կողմից այսօր շուրջ երեք տասնյակ հասցեներում կատարվել են խուզարկություններ և բերման են ենթարկվել մի շարք անձինք:

Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա՝ այսօր՝ հունվարի 18-ին, Վ.Աբգարյանը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի և 223-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշների՝ սպանությունը կազմակերպելու և հանցավոր համագործակցություն ստեղծելու կասկածանքով։ Ձերբակալվել է ևս երկու անձ, որոնցից մեկը՝ կազմակերպչին օժանդակելու և հանցավոր համագործակցությանն անդամակցելու, իսկ մյուսը՝ հանցավոր համագործակցությանն անդամակցելու կասկածանքով:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ սպանությունը կատարելու մեղադրանքով կալանավորվել էր՝ Ալավերդի քաղաքի բնակիչը՝ ծնված 1991թ.:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: