Ամերիկյան փորձագետները` «Հյուսիսային հոսք 2» -ի հեռանկարների վերաբերյալ

Լուրեր

02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
02.11.2026 | 19:12
Ուկրաինան պատրաստ է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները՝ Patriot համակարգերի հրթիռների դիմաց․ Զելենսկի
02.11.2026 | 19:00
Քրեական հանցագործություն է կատարվել․ սպառնացել են՝ մեզ ստիպելու, որ չառաջադրվենք Իջևանի ընտրություններում․ Լևոն Վարդապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 18:49
36 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մի շարք հասցեներում
02.11.2026 | 18:39
Հաքերները կրկին հարձակվել են Եվրոպայի սուպերմարկետների սառնարանային համակարգերի վրա․ 4 երկիր է տուժել
02.11.2026 | 18:24
Երևանում կայացել է վոլեյբոլի Եվրոպայի Մ-20 առաջնության որակավորման փուլը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Ըստ Անդերս Օսլունդի, եթե հաղթահարվի նախագահի վետոն պաշտպանական բյուջեի մասին օրենքի նախագծում, ապա գազատարի շահագործումն անհնար կդառնա. գրում է VOA-ն:

Ռուսաստանի «Հյուսիսային հոսք 2» կոնսորցիումը երկուշաբթի օրը հայտնեց, որ ավարտել է Գերմանիայի ջրերում գազատարի կառուցումը: Ռուսաստանը վստահություն է հայտնել, որ նախագիծը շուտով կավարտվի: Ամերիկացի փորձագետները, սակայն, կարծում են, որ եթե Սենատում հաղթահարվի պաշտպանության ծախսերի մասին օրինագծի վետոն , որը կիրառել է նախագահ Թրամփը, ապա գազատարը չի շահագործվի ընդհանրապես:

ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով շինարարությունը դադարեցվել էր 2019-ի դեկտեմբերին: 2020 թ-ի նոյեմբերի վերջին հայտնի դարձավ, որ կվերսկսվեն գրեթե երեք կիլոմետրանոց հատվածի խողովակաշարի կառուցման ստորջրյա աշխատանքները Գերմանիայի տնտեսական գոտում:

«Կառուցման ձգձգումը պայմանավորված էր պատժամիջոցներով. արևմտյան ընկերությունները դուրս եկան նախագծից, քանի որ վախենում էին, որ ԱՄՆ-ը ֆինանսական պատժամիջոցներ կկիրառեր իրենց նկատմամբ: Ռուսաստանն այստեղ բերեց իր նավերն ու աշխատակիցներին, և նրանք վերսկսեցին գազատարի կառուցումը: Մնացած վերջին փուլը մի հատված է, որը գտնվում է Դանիայի ջրերի մոտ, և, կարծես, շուտով կավարտվի», – ասում է Հադսոնի ինստիտուտի փորձագետ Ռիչարդ Վեյցը:

Ատլանտյան խորհրդի վերլուծաբան Անդերս Օսլունդն իր հերթին կարծում է, որ Գերմանիայի տարածքային ջրերում «Հյուսիսային հոսք 2»-ի ավարտին պետք չէ մեծ նշանակություն տալ:

«Կարևորը Դանիայի ջրերում 100 կիլոմետր երկարությամբ խողովակաշարի կառուցումն է: Ինչպես գիտեք, այս աշխատանքը կսկսվի հունվարի կեսերին: Եթե Սենատը հաղթահարի նախագահի վետոն պաշտպանության մասին օրինագծի հարցում, ապա ապահովագրական կամ սերտիֆիկացնող ընկերությունների համար անհնար կդառնա աշխատել «Հյուսիսային հոսք 2» -ի հետ», – նշում է Օսլունդը:

Այս ընթացքում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարում է, թե իր կարծիքով, Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները ԱՄՆ-ում ներքաղաքական պայքարի պատանդ են դարձել, և չի կարելի հույս կապել ամերիկյան վարչակազմի փոփոխության հետ:

«Ցավոք, չկան հուսադրող հիմքեր ԱՄՆ-ի հետ հետընթաց ապրող հարաբերությունների արագ բարելավման կամ նույնիսկ կայունացման համար», – ասել է Լավրովը ‘’ՌԻԱ Նովոստի’’-ին տված հարցազրույցում:

Ռուսական դիվանագիտության ղեկավարը շեշտել է, որ «Ամերիկայում գլուխ բարձրացրած հակառուսական հիստերիան քիչ շանսեր է թողնում հարաբերությունները բնականոն հունի մեջ վերադարձնելու համար»:

«Մեր երկխոսությունը դարձել է ամերիկյան ներքին քաղաքական պայքարի պատանդ, ինչը, իհարկե, չի նպաստում կառուցողական համագործակցության հաստատմանը», – ավելացրել է նախարարը:

Վաշինգտոնն իր հերթին կարծում է, որ Մոսկվայի ագրեսիվ քաղաքականությունը խոչընդոտում է երկկողմ հարաբերությունների բարելավմանը: