Պետք է մի անգամ ֆունդամենտալ այդ խնդիրը լուծենք, մաքրենք և մաքուր էջից սկսենք. Կարեն Կարապետյան

Լուրեր

09.06.2026 | 11:02
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
09.06.2026 | 11:00
Եվրոպայի թոփ-5 լիգաների ակումբները հետաքրքրված են Նաիր Թիկնիզյանով․ գործակալ
09.06.2026 | 10:49
Ռումինիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
09.06.2026 | 10:38
Քվեարկությունը ցույց է տալիս Եվրոպայի հետ ՀՀ-ի ավելի սերտ կապերին՝ չնայած Ռուսաստանի կողմից աննախադեպ միջամտությանն ու ճշմանը․ ԵՄ-ն հայտարարություն է տարածել
09.06.2026 | 10:28
«Սան Անտոնիոն» կրճատել է NBA-ի եզրափակիչ շարքի հաշիվը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 10:20
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
09.06.2026 | 10:10
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
09.06.2026 | 10:00
2025 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներն ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
09.06.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 9-ի դրությամբ
09.06.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.06.2026 | 00:17
Մարկո Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 23:25
24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
08.06.2026 | 23:12
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:58
Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
Բոլորը

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հերթական հանձնարարականները տվեց: Ըստ վարչապետի՝ տարբեր ոլորտներում կուտակվել են իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից հարկերի, տուրքերի և այլ վճարների պարտավորություններ:

Հաշվի առնելով, որ այդ ապառքների, տույժերի և տուգանքների հավաքագրման խնդիրները, չնայած նախկինում կատարված միջոցառումներին, լուծում չեն ստացել, անհրաժեշտ է մշակել համակարգային մոտեցում, ինչի արդյունքում հնարավոր կլինի լուծել կուտակված պատավորությունների խնդիրը:

«Ելնելով վերոնշյալից՝ հանձնարարում եմ մեկամսյա ժամկետում Տարածքային կառավարման և զարգացման, գյուղատնտեսության, ֆինանսների նախարարներին, Պետական եկամուտների կոմիտեին և մարզպետներին ամփոփել և կառավարության աշխատակազմ ներկայացնել գույքահարկի, հողի հարկի, ապառքների և այլ պարտադիր վճարների մասով ունեցած պարտավորությունների մարման լուծման մեխանիզմները»,- հանձնարարեց Կարեն Կարապետյանը:

Վարչապետը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից հետաքրքրվեց. «Պարոն Մարգարյան, նման խնդիր ձեզ մոտ կա՞»: Տարոն Մարգարյանը հայտնեց, որ վարձակալության բազայում ունեն նման խնդիրներ, ապա խնդրեց իրենց էլ ներառել այդ քննարկումներում:

«Խնդիրը ինչի՞ մասին է, որպեսզի ճիշտ ընկալվի: Մենք պետք է մի անգամ ֆունդամենտալ այդ խնդիրը լուծենք, մաքրենք և մաքուր էջից սկսենք: Ունենք տարիներով կուտակված նախկին պարտքեր, մենք առաջարկելու ենք ճկուն մեխանիզմներ, որպեսզի այս տույժ ու տուգանքներն էլ անընդհատ չգան և վերջում դառնան անլուծելի խնդիր: Այդ իսկ պատճառով այստեղ պետք է շատ փաստարկված, տրամաբանական, գուցե և համարձակ առաջարկ արվի»,- նշեց Կարեն Կարապետյանը: