ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. Դա բացթողում չէ, այլ երկրի անվտանգության տոտալ տապալում. Գինոսյանը՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.08.2026 | 23:46
Արման Ծառուկյանը հաղթեց երևանյան մենամարտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.08.2026 | 19:54
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը
01.08.2026 | 19:29
Վանաձորում, Գյումրիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 19:09
Քննարկվել է ազատազրկվածների պահման պայմանների բարելավումը
01.08.2026 | 18:40
Քննարկվել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման հարցեր
01.08.2026 | 18:26
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը պարտվեց մեդալային գոտեմարտում
01.08.2026 | 17:57
SpaceX-ի հրթիռը կբախվի Լուսնին. գիտնականները պատրաստվում են ուսումնասիրել ուժեղ հարվածի հետևանքները
01.08.2026 | 17:34
ՖԻՖԱ-ն հրաժարվել է Աշխարհի առաջնության իրավունքների վաճառքի ծրագրից
01.08.2026 | 17:16
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր
01.08.2026 | 16:56
Սեուտայից Մարոկկո է վերադարձել շուրջ 70 հազար անօրինական միգրանտ
01.08.2026 | 16:38
Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզում գործող ձկնաբուծարան
01.08.2026 | 16:21
Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 15:55
Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր չեն սպասվում. Գագիկ Սուրենյան
01.08.2026 | 15:37
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսը հանդիպել են Հայ Առաքելական եկեղեցու երկու թեմերի առաջնորդների հետ
01.08.2026 | 15:20
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին տարեդարձի առթիվ
Բոլորը

«Դա բացթողում չէ, այլ երկրի անվտանգության տոտալ տապալում: Բացթողումներ կարող են լինել մանր-մունր զանցանքները: Երկրի անվտանգությունը տոտալ տապալման է ենթարկվել, դրա մասին երկուսուկես տարի բացարձակ չի խոսվել, չի ասվել, որ պատրաստ չենք պատերազմի»,- Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, թե իրենց մեծագույն բացթողումն այն է, որ երկուսուկես տարվա ընթացքում չեն հասցրել բավարար չափով թալանված գումարներ հետ բերել և պատշաճ պատրաստվել պատերազմին:

«Իսկ ընդհանրապես, գումարներ հետ բերվե՞լ են, որքա՞ն է հետ բերվել, որքա՞ն էր պետք բանակին, որ չբավարարեց: Իշխանությունը ե՞րբ կսովորի հաշվետու լինել՝ ինչ է արել, ումից պետք է գումար հետ բերեր… Կարծում եմ՝ եթե անգամ այդ գումարները հետ բերած լինեինք և, իրենց պատկերացմամբ, բանակը զինած լինեինք, ինչին ես չեմ հավատում, ակնհայտ է, որ նման դավաճանական մոտեցման և ինֆորմացիայի արտահոսքի պարագայում հնարավոր է՝ դա ոչինչ չփոխեր պատերազմի մեջ…»:

Գագիկ Գինոսյանի համոզմամբ՝ պետք է ձևավորել համաձայնության կառավարություն՝ ազգային գիտակցություն ունեցող, քաղաքականապես չպղծված մարդկանցով, որոնք ո՛չ ներկայիս, ո՛չ էլ նախորդ իշխանության մաս կազմած չեն լինի։

«Այդ կառավարության կազմում պետք է լինեն ազգային նկարագրով, հանրության մեջ ճանաչում վայելող անձինք, որոնք իրենց լուրջ, անեղծ կենսագրությամբ ապացուցել են, որ որևէ կուսակցության, քաղաքական հոսանքի, իշխանության մաս չեն կազմել: Այդ մարդկանց պետք է տրվի արտաքին հարցերում կառավարության որոշումների վրա վետո դնելու լիազորություն: Այդ կառավարությունը կնպաստի քաղաքական նոր դաշտի ստեղծմանը, քաղաքական խմորումների շնորհիվ նոր ուժեր կձևավորվեն»,- ասաց Գագիկ Գինոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան