ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է 2020 թ.-ի մեդալակիր մարզիկներին

Լուրեր

12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է 2020 թվականի ընթացքում Եվրոպայի՝ մեծահասակների, երիտասարդների, պատանիների առաջնություններում և Աշխարհի գավաթի խաղարկություններում մեդալներ նվաճած, ինչպես նաև 2021 թվականին Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր ունեցող մարզիկներին, նրանց մարզիչներին և մարզական մի շարք ֆեդերացիաների ներկայացուցիչների: Տարեվերջյան ընդունելությանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

«Նախարար Վահրամ Դումանյանը, իրենց հաղթանակներով բոլորին հպարտություն պարգևելու համար շնորհակալություն հայտնելով մեդալակիրներին, նրանց հանձնել է պատվոգրեր, անվանական գրչատուփերով անվանական գրիչներ: Առանձնակի հաջողությունների և միջազգային ասպարեզում Հայաստանի պատիվը մշտապես բարձր պահելու համար Օլիմպիական և Եվրոպական խաղերի, Եվրոպայի առաջնության հնգակի և աշխարհի եռակի չեմպիոն ըմբիշ Արթուր Ալեքսանյանն ու Եվրոպայի հնգակի և Եվրոպական խաղերի ու աշխարհի չեմպիոն սամբիստ Տիգրան Կիրակոսյանն ստացել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալներ:

Նախարար Վահրամ Դումանյանը վստահեցրել է, որ նախարարության համար սպորտի զարգացումն առաջնահերթություն է, և այդ ուղղությամբ արվում է առավելագույնը:

«Տարբեր ոլորտներով ներկայանալով աշխարհին՝ մենք ցուցադրում ենք մեր երկրի անձնագիրը, որի էջերից մեկն էլ դուք եք: Փառք ձեզ. դուք բարձր եք պահում մեր երկրի պատիվը, իրականություն դարձնում մեր ակնկալիքները, ձեր հաղթանակների շնորհիվ մեր դրոշի ծածանումից առաջացած հպարտության զգացումը ոչ մի բանի հետ համեմատելի չէ: Շնորհակալ եմ այս դժվարին տարում ձեր կռիվը և՛ պատերազմի դաշտում, և՛ մարզական ասպարեզում պատվով տալու համար: Ձեր պայքարը պետք է շարունակվի, որ մեր երկիրը զարգանա և հզորանա»,- ասել է նախարարը և հավելել՝ ԿԳՄՍՆ-ն վերահաստատում է սպորտի ոլորտում մեծ և նշանակալի դերակատարություն ունենալու իր հանձնառությունը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ թեև համավարակով, ապա ռազմական դրությամբ պայմանավորված՝ մարզիկները նախատեսվածից քիչ մրցաշարերի են մասնակցել, այդուհանդերձ կարողացել են իրենց մեջ ուժ գտնել և հաջողություններ գրանցել: Նախարարի տեղակալի խոսքով՝ մեր մարզիկների յուրաքանչյուր նվաճում մեծացնում է հայ ժողովրդի՝ իր ուժերի նկատմամբ ունեցած վստահությունը:

Հանդիպման ընթացքում նախարար Վ. Դումանյանը և նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանը նաև պատասխանել են մարզաշխարհի ներկայացուցիչներին հուզող հարցերին և վստահեցրել, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն անելու է անհրաժեշտ քայլերն առկա խնդիրները հնարավորինս սեղմ ժամկետներում լուծելու համար:

Իրենց հերթին ներկաները, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել են, որ շարունակելու են ջանք չխնայել Հայաստանի մարզական պատիվը միջազգային ասպարեզում բարձր պահելու համար:

Հավելենք, որ 2020 թվականի ընթացքում տարբեր մարզաձևերի՝ Եվրոպայի մեծահասակների, երիտասարդների ու պատանիների առաջնություններում և Աշխարհի գավաթի խաղարկություններում հայ մարզիկները նվաճել են 22 մեդալ: Այս պահին Օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգիր ունի 4 մարզիկ՝ բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Կարապետ Չալյանն ու Արթուր Ալեքսանյանը»,- ասված է հաղորդագրությունում: