Կուսակցությունների գրանցման և ստեղծման ընթացակարգը հեշտացվեց. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց օրինագիծը

Լուրեր

03.11.2026 | 11:22
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին․ վիրավորվել է երկու աշխատակից
03.11.2026 | 11:20
Հայաստանի ազգային պատկերասրահի վերականգնման բաժինը Կարեն Վարդանյանի 122 մլն դրամ աջակցության շնորհիվ հիմնանորոգվել է, կահավորվել և վերազինվել նորագույն սարքավորումներով
03.11.2026 | 11:14
Հայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն՝ հանրային մասնակցությունը սահմանափակող դատական հայցերից պաշտպանվելու համար․ Մանասյան
03.11.2026 | 11:11
Հրանտ-Լեոն Ռանոսի թիմակիցը սրտի կանգ է ունեցել մրցակցից հարված ստանալու հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 11:03
Փաշինյանը դատի է տվել լրատվամիջոցին՝ իր և Աննա Հակոբյանի բաժանման մասին «զրպարտություն համարվող տեղեկությունները» հերքելու պահանջով
03.11.2026 | 10:50
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի Քեշմ կղզու թիրախներին․ CBS News
03.11.2026 | 10:32
Ուիթքոֆը հայտնել է՝ ՌԴ-ի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 10-11-ը՝ Աբու Դաբիում
03.11.2026 | 10:20
Փարիզի «Մասթերսում» Կարեն Խաչանովի մրցակիցը հրաժարվել է պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 10:12
Ծաղկաձորում 1,35 հա հողամասի առուվաճառքն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվերադարձվի 127,5 մլն դրամ
03.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 09:54
Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին ժամանել է Հայաստան
03.11.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 09:30
Երևանի Գայի պողոտայի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել․ այրվել է հագուստի տաղավար
03.11.2026 | 09:16
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
Բոլորը

ԱԺ-ն  երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած և բուռն քննարկումների առիթ դարձած «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և կից ներկայացված նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:

Նախագիծն ընդունվեց միաձայն՝ 99 կողմ ձայներով։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը հիշեցրեց, որ նախագծի ընդհանուր տրամաբանությունն է կուսակցությունների հիմնադրման գործընթացն ազատականացնել, նվազեցնել լրացուցիչ խոչընդոտները: Առաջին ընթերցմամբ նախագծի ընդունումից հետո կատարված փոփոխություններին անդրադառնալով՝ Դանիելյանն ասաց, որ կուսակցությունների հիմնադրման երկու քայլ ենթադրող գործընթացը պարզեցվել է:

Դանիելյանի խոսքով, եթե «Կուսակցությունների մասին» գործող օրենքով պահանջվում էր 100 ՀՀ քաղաքացու կողմից կուսակցություն ստեղծելու որոշում, իսկ դրանից հետո միջանկյալ ժամանակ էր տրվում, որ մինչև 800 անդամ ունենա այդ կուսակցությունը, ապա այժմ առաջարկվում է, որ այդ երկքայլանոց գործընթացը դարձվի մեկքայլանոց, և կուսակցության ստեղծման համար անհրաժեշտ լինի 300 ՀՀ քաղաքացու ստորագրություն։

Փոփոխություն է արվել նաև կուսակցությունների հանրային ֆինանսավորման բանաձևում: Այսպիսով՝ կուսակցությունների հանրային ֆինանսավորման ընդհանուր ծավալի 60 տոկոսը երաշխավորված է բոլոր այն կուսակցությունների համար, որոնք օրենքի պահանջի համաձայն կներկայացնեն համապատասխան հաշվետվություն:

«Մնացյալ 40 տոկոսը, որը նպատակային ֆինանսավորում է, բաշխվելու է 3 տողերի միջև: 20 տոկոսը բաշխվելու է՝ հաշվի առնելով կուսակցության գործադիր մարմնում սեռերի ներկայացվածությունը: Այն պարագայում, եթե նվազ ներկայացված է և 20 տոկոսից պակաս է կազմում, ապա այս ֆինանսավորումը չի ստացվի: 20-40 միջակայք ունեցող կուսակցության դեպքում դա կլինի ընդհանուր գումարի 10 տոկոսը կամ նպատակային ֆինանսավորման կեսը: 40 և ավելի տոկոս ներկայացված գործադիր մարմին ունեցող կուսակցությունները կստանան ամբողջ ծավալը, իսկ երկու մնացյալ տողերը 10-ական տոկոսով տրամադրվելու են այն կուսակցություններին, որոնք ունեն տարածքային որոշակի ներկայացվածություն առնվազն մարզերի կեսում: Արդեն մնացյալ 10 տոկոսը ծառայելու է կուսակցության գաղափարախոսությանը, հետազոտությունների իրականացմանը, հրապարակմանը»,- մանրամասնեց Դանիելյանը։