Խաչատուր Քոքոբելյանը Աչաջրում ջերմոց է կառուցում, գյուղացիները ահազանգում են, որ նա կտրելու է իրենց ջուրը

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Տավուշի մարզի Աչաջուր համայնքում լարված իրավիճակ է։ Գյուղի մոտակայքում, համայնքին պատկանող հողերի վրա «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, Աժ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը և նրա բարեկամները պատրաստվում են ջերմոցային տնտեսություն հիմնել։ Այս մասին Factor.am -ին հայտնեցին համայնքի բնակիչները։

Նրանք վստահեցնում են, որ ապագա ջերմոցի կառուցման արդյունքում իրենք զրկվելու են ոռոգման ջրից։ «Քոքոբելյանները գյուղ մտնող գետի ակունքից անմիջապես ջուրը ուզում են իրենց մոտ քաշեն։ Մեր խողովակները արդեն քանդել են, եթե այդպես եղավ, մեր ջուրը կկտրվի։ Մի 50 հեկտար հող են վերցրել, չգիտենք էլ՝ գնել են, թե՞ վարձակալել։ Մեր գյուղի միջով Մակարագետն է անցնում։ Գյուղացիների կեսը, ովքեր ներքևում խաղողի այգիներ ու դաշտեր ունեն, ոռոգում էին այս ջրով։ Հիմա մեր ոռոգման խողովակների մի մասը կտրել, տարել են, մի մարդ տիրացել է բոլորի ջրին, ո՞նց կլինի», – ահազանգում է գյուղի բնակիչներից մեկը՝ խնդրելով իր անունը չհրապարակել։

Գետը, որի ջրերով գյուղացիներն իրենց հողերն են ոռոգում, հոսում է Աչաջրից մոտ 3 կիլոմետր հարավ-արևմուտք ընկած Մակարավանքից և գյուղի միջով անցնելով՝ դուրս է գալիս ու խառնվում Աղստևին։

«Գյուղի 100-ից ավելի ընտանիք ստորագրահավաք ենք անում, որ մեր բողոքը հասցնենք վերև, մենք այդ աղբյուրները որպես խմելու ջուր ենք նաև օգտագործում։ Աչաջրի կենտրոնական թաղամասը՝ 13 ընտանիքներ, սնվում են այդ ջրից», – ասում է գյուղի մեկ այլ բնակիչ։

Մեզ դիմած աչաջրեցիները վստահեցնում են, որ փորձել են խոսել Խաչատուր Քոքոբելյանի հետ, սակայն նա չի ցանկանում իրենց լսել։ Խաչատուր Քոքոբելյանը, մինչդեռ, հակառակն է պնդում՝ հավաստիացնելով, որ իրեն ոչ ոք այս հարցով չի դիմել: Նա չի ժխտում, որ իր ընտանիքը պատրաստվում է ջերմոց կառուցել հարազատ գյուղում։ «Ջերմոցի հետ կապված՝ որևիցե բողոք չկա։ Եթե սահմանամերձ գյուղում ներդրում ենք անում, որը 150 աշխատատեղ է ապահովելու, դրա մեջ վատ բան չկա», – Factor.am-ին ասաց « Ազատ դեմոկրատների» ղեկավարը։

Մենք նրան փոխանցեցինք գյուղացիների բողոքը, որ ջերմոց կառուցելով իրենց ջուրը կտրում է, ինչին նա պատասխանեց։ «Ջերմոց կառուցելով ո՞նց ենք ջուրը կտրում: Դա ապատեղեկատվություն է։ Ջերմոցն ինքը ոռոգման տակ է, 50 տարվա ոռոգման համակարգ է դա։ Ջերմոցը 700 մետրի վրա է սահմանից, այնտեղ ոռոգման համակարգ չի քաշվել, հիմա այնտեղ շինարարություն է»,- վստահեցրեց Քոքոբելյանը՝ հավելելով. «Ես չեմ ասում, որ այդ ջերմոցը իմ ընտանիքի հետ կապ չունի։ Բայց ինձ որևէ մեկը դժգոհություն չի հայտնել։ Ես այսօր ամբողջ օրը գյուղում էի, և ինձ որևէ մեկը չի մոտեցել»։

Սյուզան Սիմոնյան