Շուկայում կարտոֆիլի գները թռել են, ի՞նչ ուտեն աղքատները. Նիկոլ Փաշինյանն առաջարկեց մի քանի տարբերակ

Լուրեր

13.10.2026 | 19:15
Վլադիմիր Վարդանյանը՝ «Հրայր Թովմասյան-2» սցենարո՞վ․ ով կընտրվի ՍԴ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 18:56
ՄԻՊ ներկայացուցիչները «Նուբարաշեն» ՔԿՀ են այցելել, առանձնազրույցներ ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ
13.10.2026 | 18:41
ԶՈՒ ԳՇ պետը Հնդկաստանի պատվիրակությանն է ներկայացրել զինված ուժերի կերպափոխման շրջանակում իրականացվող բարեփոխումները
13.10.2026 | 18:25
Ավինյանի նոր աշխատավարձը՝ հին ամսականից ցա՞ծր․ քաղաքապետի վարձատրության հանելուկը
13.10.2026 | 18:19
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սրամ Խաչատրյան փողոցում
13.10.2026 | 18:10
Զինծառայող է վիրավորվել //Կաշառքի գործով ձերբակալություններ, այդ թվում՝ Գյումրիի երաժշտական քոլեջում․ ԼՈՒՐԵՐ
13.10.2026 | 18:02
Ուկրաինան շարունակում է հետախուզական տեղեկություններ ստանալ ԱՄՆ-ից, սակայն Կիևի վրա հարձակման մասին նախազգուշացում չի եղել
13.10.2026 | 17:54
Ադրբեջանում հիջաբով աշակերտուհիներին և ուսուցիչներին շարունակում են դպրոց չթողնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 17:45
Էդվարդ Կարապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ
13.10.2026 | 17:40
Կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ Գյումրու երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
13.10.2026 | 17:34
Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհվեց
13.10.2026 | 17:26
Դատական նիստերից անհարգելի բացակայելու համար երկու դատախազ կարգապահական տույժի է ենթարկվել
13.10.2026 | 17:17
Բաքվում դպրոցի հրկիզման փորձի կասկածանքով 6 մարդ է ձերբակալվել
13.10.2026 | 17:08
Դժվա՞ր է ապրել Ձեր աշխատավարձով․ հարց Սուրեն Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 16:58
Փաշինյանն այցելել է «Մերիդիան»՝ ծանոթանալու COP17-ի նախապատրաստական աշխատանքներին
Բոլորը

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն, այսօր Կառավարության հետ հարցուապատասխանի ընթացքում հիշելով ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանի՝ Factor.am-ի հետ զրույցում արած հայտնի հայտարարությունը, որ աղքատները կարտոֆիլ են ուտում, հետաքրքրվեց՝ հիմա ինչ ուտեն աղքատները, եթե, ընդդիմադիր պատգամավորի ձևակերպմամբ, կարտոֆիլի գներն էլ «թռել են»:

«Հարցը հետևյալն է՝ ի՞նչ ուտեն աղքատները: Ի դեպ, հայտնի խաղի կանոններով ուզում եմ ճիշտ պատասխանի չորս տարբերակ առաջարկել՝ խառը կանաչի, որը ԱՎԾ տվյալներով էժանացել է 48,5 տոկոսով, սխտոր, որը էժանացել է 22,2 տոկոսով, կանաչ սոխ, որը էժանացել է 18,2 տոկոսով, տաքդեղ, որը էժանացել է 12,1 տոկոսով»,- իր տարբերակներն առաջարկեց «Ելք» խմբակցության ղեկավարը:

«Կարծում եմ՝ մեր ազգաբնակչությունը կընտրի այդ ապրանքների տեսականուց առավել մեծ կալորիականություն ապահովող ապրանքների այն ցանկը, որը կհամապատասխանի իր բյուջեին»,- պատասխանելով հարցին՝ ասաց ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: