Թեհրանը Կիևին է ներկայացրել խոցված ուկրաինական ուղևորատար ինքնաթիռի վերաբերյալ զեկույցը

Լուրեր

02.11.2026 | 12:26
Հանրային ճնշում կգեներացվի ընդդիմության նկատմամբ, եթե դեմ լինեն Սահմանադրության նախագծին․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:18
Մեկնարկել է Հայաստան-Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը
02.11.2026 | 12:10
Փաշինյանը՝ նոր Սահմանադրության և խաղաղության կապի մասին // Ջերմաստիճանը կնվազի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 12:03
Կուսակցությունները, ԶԼՄ-ներն ու ՀԿ-ները նվիրատվություն պետք է ստանան հենց այս համակարգով․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:00
Նեթանյահուն Թրամփից պահանջել է միջանկյալ ընտրություններից հետո վերսկսել Իրանի դեմ հարվածները․ Axios
02.11.2026 | 11:51
Պետք է պայքարենք` շինաղբն աղբամանում չլցնեն. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:44
Օլեշկիում ավարտվել է հրադադարի ռեժիմը․ Մելանյա Թրամփը հայտնել է 800 մարդու տարհանման մասին
02.11.2026 | 11:35
ՌԴ-ում և Ուկրաինայում հաքերները կոտրել են օդային տագնապի, արտակարգ իրավիճակների մասին ծանուցման հավելվածները
02.11.2026 | 11:27
Սխալ կայանման համար տուգանք ու բալի նվազեցում կլինի. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:23
Բուլղարիայի նախագահական ընտրություններում հաղթել է ՌԴ-ի հետ երկխոսության կողմնակից Յոտովան
02.11.2026 | 11:21
«Բյուջեն երբեք շատ չի լինում». 3 տրլն 604 մլրդ դրամ եկամուտ՝ 2027-ի պետական բյուջեով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:17
Տիգրան Բարսեղյանի գոլը սկիզբ է դրել «Սլովանի» հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:06
Զինծառայությունից ազատելուց մինչև ծննդյան վկայական ու հողամասի օտարում․  կաշառքի դեպքեր են բացահայտվել, 10 անձի մեղադրանք է առաջադրվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:03
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 10:56
Սիսիանում զբոսայգիների տարածքներից 16 հողամաս վերադարձվել է համայնքին․ Վարդապետյանը հանձնարարականներ է տվել
Բոլորը

Թեհրանը Կիևին է ներկայացրել Իրանի մայրաքաղաքի երկնքում խոցված ուկրաինական ուղևորատար ինքնաթիռի վերաբերյալ զեկույցը։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ Ուկրաինան Իրանից ակնկալում է ուկրաինական Boeing-ի կործանման վերաբերյալ հետաքննության ընթացքի մասին զեկույց։

«Քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը (Իրան) զեկույց է պատրաստել և նույն օրը, երբ ես հայտարարեցի այդ մասին (դեկտեմբերի 21), այն առցանց ձևաչափով տրամադրվել է ուկրաինական և մյուս կողմերին»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Խաթիբզադեն՝ նշելով, որ շուտով թարգմանված զեկույցը հասանելի կդառնա կողմերին:

Հիշեցնենք, որ Թեհրան-Կիև չվերթն իրականացնող ուկրաինական Boeing 737-800 Իրանի Զինված ուժերի կողմից սխալմամբ խոցվել է հունվարի 8-ին վաղ առավոտյան։ Զոհվել է 176 մարդ՝ Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեդիայի ու Աֆղանստանի քաղաքացիներ։

Տաթև Ֆռանգյան