Նիկոլ Փաշինյանը պիտի հասկանա՝ քանի դեռ աթոռին կպել-նստել է, լիակատար կատաստրոֆա ենք ունենալու․ Բագրատ Եսայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2024 | 22:17
«Nissan»-ը բախվել է էլեկտրական սյանը․ սյունը շրջվել է և միակողմանի փակել ավտոճանապարհը
18.11.2024 | 22:04
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել նավագնացային ընկերությունների դեմ՝ ՌԴ-ին իրանական զենք մատակարարելու համար
18.11.2024 | 21:52
Լավրովն ու Էրդողանը զրույց են ունեցել G20-ի գագաթնաժողովի մեկնարկից առաջ
18.11.2024 | 21:37
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Վիետնամում է
18.11.2024 | 21:24
ԵԽ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում քաղաքական, իրավական և գործնական պայմաններ ստեղծել՝ ԼՂ-ից տեղահանված հայերի անվտանգ վերադարձի համար
18.11.2024 | 21:11
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Օմանի սուլթանին
18.11.2024 | 21:00
Պարո՛ն Փաշինյան, անընդունելի՛ է ոչնչացնել թիմակիցներին․ սա դաս է նաև Ալեն Սիմոնյանի, Վահագն Ալեքսանյանի համար․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 20:49
ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովն անդրադարձել  է միջտարածաշրջանային և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը
18.11.2024 | 20:38
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարոկկոյի թագավոր Մուհամմադ Վեցերորդին
18.11.2024 | 20:30
«Քաղաքական մատաղ»` գալիք ընտրություններին ընդառաջ. ՔՊ-ականները նշում են պաշտոնանկությունների պատճառները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 20:15
Իրանը հրաժարվել է Ռուսաստանից ՀՕՊ միջոցներ գնել՝ Իսրայելի կողմից դրանց ոչնչացումից հետո
18.11.2024 | 20:00
Փաշինյանն է որոշում բոլորի ճակատագիրը․ ի՞նչ տարբերություն՝ «մենակապետության» մեջ ով է ՆԳ նախարար․ Արամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 19:50
Կմեկնարկի Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային փառատոնը
18.11.2024 | 19:42
Ադրբեջանում բանտարկված ընդդիմադիր կին լրագրողները ֆիզիկական բռնության են ենթարկվել
18.11.2024 | 19:33
Դեռևս քննարկվում է Ուկրաինայի կողմից ՌԴ-ի խորքում հարվածների արգելքը հանելու հարցը. Ֆրանսիայի ԱԳՆ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՅԴ անդամ, կրթության և գիտության նախկին փոխնախարար Բագրատ Եսայանի հետ

-Պարո՛ն Եսայան, իշխանությունը հարց է տալիս 17 ուժերին՝ ինչո՞ւ արտահերթ ընտրություն չեք պահանջում, այլ վարչապետի փոփոխություն, ուրեմն՝ վստահ չեք հաղթանակի վրա, իսկ եթե վարչապետ լինի ձեր թեկնածուն կվերականգնեք ընտրակեղծարարության մեխանիզմները և կվերցնեք իշխանությունը։ Բացի այդ, ըստ նրանց՝ Վազգեն Մանուկյանը չեզոք չէ, այսինքն՝ չկա երաշխիք, որ նրա օրոք արդար ընտրություն կլինի։ Ի՞նչ պատասխան ունեք։

-Այսինքն՝ ինչո՞վ է Վազգեն Մանուկյանը շահագրգիռ լինելու, որ Դաշնակցությունը կամ Հանրապետականը հաջորդ ընտրություններում հաղթեն։

-Վազգեն Մանուկյանը շատ կոշտ քննադատել է այս իշխանություններին, այսինքն՝ իր դիրքորոշումը ցույց է տվել։ Ձեզ ընդունելի՞ է այլ թեկնածուի կողմից ընտրությունների անցկացումը, օրինակ առաջարկ է եղել նախագահ Արմեն Սարգսյանի ակտիվ մասնակցության մասով։

-Նախագահը չի կարող, Սահմանադրությամբ լինելով իշխանության կրող, համատեղել վարչապետի պաշտոնը, սա հակասահմանադրական ինչ-որ մեկի երևակայական լուծումն է։ Ինչո՞վ չի բավարարում օրինակ՝ Վազգեն Մանուկյանը։

-Պարո՛ն Եսայան, դուք ձեր ընդդիմախոսներին չեք համոզում, որ նա չեզոք է։ Որ նա շահարգիռ չի լինի ուժերից մեկի հաղթանակով։

-Օրինակ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, որ հոգևոր հայրն է Նիկոլ Փաշինյանի, հայտարարել է, որ Նիկոլը պետք է հեռանա։ Այսօր հասարակության մեջ, այդ էլիտա ասվող, մտածող զանգվածի մեջ դու չես կարող գտնել մի անձի, որը չասի, որ Նիկոլը պետք է հեռանա՝ սկսած Կինոյի և թատրոնի ինստիտուտի դասախոսից վերջացրած Նախագահով․․․ Կաթողիկոսներ, նախկին վարչապետներ, համալսարականներ․․․ չկա որևէ մտածող անձ, ում համար ակնհայտ չլինի, որ այս իրավիճակը պետք է հանգուցալուծվի։ Հարց են տալիս՝ ինչո՞ւ են 17 կուսակցությունները խոսում հեղաշրջումից կամ արյունահեղությունից, նախ՝ չեն խոսում։

-Եղել են նման հայտարարություններ ձեր շարքերից։

-Ինչ-որ մեկը ինչ-որ բան հայտարարել է․․․ միտինգը նկարած ֆիլմ չի, որ սկզբից մինչև վերջ դու մոնտաժ անես։ Միտինգը միտինգ է, որտեղ հնչում են բազմաթիվ հայտարարություններ և ելույթներ և որևէ մեկը չի կարող վերահսկել օնլայն գնացող պրոցեսը։ Եթե այսօր քաղաքական ճգնաժամ գոյություն ունի․․․ լավ, 17 կուսակցությունները դնենք մի կողմ, «Իմ քայլը»՝ խորհրդարանական մեծամասնությունը, հանգուցալուծումը ո՞նց է տեսնում, դուք՝ որպես մեծամասնություն ոնց եք տեսնում հանգուցալուծումը։

-Ասում են՝ կայունացնենք հիմա իրավիճակը, վեց ամսից խոսենք հետագա անելիքներից։

-Վեց ամսից անցել է ուղիղ մեկուկես ամիս, այսինքն՝ 25 տոկոսն այդ ժամանակի անցել է, ի՞նչ ունենք մենք այս մեկուկես ամսվա ընթացքում՝ հանձնված նոր տարածքներ թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում, անհոդաբաշխ բացատրություններով ճշտումներ և ճշգրտումներ։ Ես ընդհանրապես ամաչում եմ՝ երկրի ղեկավարը Կառավարության նիստում նստում է և նման բաներից է խոսում, որ մենք ցավոտ լուծումների ենք գնում այն դեպքում, երբ կոնկրետ հող է հանձնվում, երբ նման համաձայնություն չկա նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։ Ինչո՞վ է տարբերվում 2018 թվականի իրավիճակը հիմիկվանից․ էն ժամանակը ՀՀԿ-ական մեծամասնությունը քվեարկեց Նիկոլ Փաշինյանի՝ 7․78 տոկոս հավաքած ԵԼՔ դաշինքի օգտին որպես վարչապետ և այսօր, երբ 8․26 տոկոս ունեցող ԲՀԿ-ն ունի վարչապետի իր թեկնածուն, իրենք ասում են՝ օդից եկած մարդ է։ Բա Նիկոլը 2018 թվին օդից եկած մարդ չէ՞ր, թե Գյումրից մինչև Երևան քայլելն ավելի արժեքավոր է, քան պատերազմում այս կատաստրոֆային հասցնելը և երկրի 25 տոկոսը զիջելը։ Համեմատության մեջ դրեք, եթե այն ժամանակ իրավիճակ էր փոխվել, հիմա իրավիճակ չի փոխվե՞լ, թե էն ժամանակ 7 տոկոսանոց քաղաքական ուժը կարող էր ունենալ փոքրամասնության վարչապետ, էսօր չի կարող ունենալ փոքրամասությունը վարչապետի իր թեկնածուն։

-Այն ժամանակ ընդդիմությունը կարողացավ իշխանությանը դրդել ընտրել իր թեկնածուին։

-Հարցը դրդելու մեջ չէ, ես պարզ քաղաքական պատասխանատվության մասին եմ խոսում։ Երբ որ կա քաղաքական ճգնաժամ և դրա լուծման ուղիներ են պետք, այստեղ ո՛չ իշխանության հարցն է, ո՛չ ընդդիմության հարցն է, այստեղ հասարակության և պետականության հարցն է և Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով մարդը պետք է հասկանա՝ քանի դեռ ինքը հիմա էդ կաբինետում կպել է իր աթոռին, նստել է, պետությունն ու պետականությունը բռի մեջ հավաքված ավազի նման հոսում է մատների արանքով, և մենք ընդամենը մի քանի ամսից ունենալու ենք լիակատար կատաստրոֆա՝ թե՛ անվտանգային, թե՛ տնտեսական, թե՛ պաշտպանվածության առումով։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան