Ադրբեջանը ոտնահարել է ՄԽ շրջանակում ընթացող բանակցային գործընթացը և Մադրիդյան սկզբունքները. Լյուքսեմբուրգի խորհրդարանը բանաձև է ընդունել

Լուրեր

05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դեկտեմբերի 24-ին Լյուքսեմբուրգի խորհրդարանը միաձայն ընդունել է բանաձև, որով երկրի օրենսդիր մարմինը կոչ է անում գործադիր մարմնին, ի թիվս այլոց, Լեռային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական կարգավորման նպատակով պահանջել քաղաքական համապատասխան գործընթացի մեկնարկ՝ աջակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։

Մասնավորապես, Լյուքսեմբուրգի խորհրդարանն արձանագրել է, որ Ադրբեջանը ոտնահարել է Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացը և Մադրիդյան սկզբունքները՝ սանձազերծելով պատերազմ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողության հաստատման նպատակով, այդ թվում՝ փաստելով Թուրքիայի քաղաքական և ռազմական աջակցությունն Ադրբեջանին՝ ռազմական տեխնիկայի և ջիհադիստ վարձկանների տեղակայման միջոցով։ Նշյալ բանաձևով արձանագրվում է նաև Լեռնային Ղարաբաղի տարածքների բռնազավթումն Ադրբեջանի կողմից, բռնազավթված տարածքներում բնակչության անվտանգության երաշխիքների բացակությունը և կոչ է արվում ապահովել մարդասիրական կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ, պահպանել եռակողմ հայտարարությամբ սահմանված հրադադարը, սկսել ռազմական հանցագործությունների հետաքննություն և երաշխավորել բոլոր փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղում իրենց բնակավայրեր։

Կարդացեք նաև Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի կոչը Կառավարությանը. «Դատապարտել ռազմական բոլոր քայլերը, որոնք հակասում են 1994թ. զինադադարի դրույթներին» Ներգրավված է ոչ միայն սփյուռքը, այլև Հայաստանի օտարերկրացի բարեկամները. Լյուքսեմբուրգի հայ համայնքը բողոքի ցույցեր է անցկացրել Տաթեւ Մանուկյան-Էնգել. «Ամուսինս ամբողջ Լյուքսեմբուրգին հրավիրում է տոլմա ուտելու» Բացի այդ, Լուքսեմբուրգի խորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանում այն անձանց հանդեպ, ովքեր հայերի նկատմամբ բռնություններ և ատելություն են հրահրում, ինչպես նաև՝ ապահովել հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանումը։