ՀՀ ՊՆ-ն պարզաբանումը վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների աջակցության միջոցառման առնչությամբ

Լուրեր

17.09.2026 | 15:10
Փաշինյանը՝ ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին // Գերմանիան ՀՀ ՊՆ-ին ձնագնացներ է նվիրել․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 15:07
Ռուբեն Մխիթարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ
17.09.2026 | 15:02
Շոյգուն հայտարարել է, թե ՀՀ-ում ՌԴ ներդրումներով ընկերությունների նկատմամբ, իբր, «ռեյդերային զավթում» է իրականացվում
17.09.2026 | 14:54
Մատենադարանի ձեռագրական գանձարանը համալրվել է 1491 թվականի Շարակնոցով
17.09.2026 | 14:49
Տեղեկություն Կիպրոս – Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ
17.09.2026 | 14:40
Կոռուպցիոն սկանդալի ֆոնին՝ Զելենսկին Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակել
17.09.2026 | 14:33
ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններին
17.09.2026 | 14:24
Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, թե Բաքուն կարող է Հայաստանի տարածքում հուշարձաններ «վերականգնել»
17.09.2026 | 14:15
Արման Ծառուկյան. «Ռուֆիին հաղթելու դեպքում կանցկացնեմ չեմպիոնական մենամարտ»
17.09.2026 | 14:15
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 14:10
ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել մահացած զինծառայողի գործով
17.09.2026 | 14:07
Մի աղջիկ գրել է՝ ուզում է հաջորդ դաշնակցականներից լինել Քրիստինե Վարդանյանից հետո, ապրեք Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:59
Ֆինլանդիան հավատում է Հայաստանին և հայերի կարողությանը՝ հեռանալու անցյալից․ ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:52
Հորս մասով փորձում է հաճոյանալ Ալիևին. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:47
ԱԺ-ն ՏԿ և ՇՄ պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրում. ՈւՂԻՂ
Բոլորը

ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N2073-Լ որոշմամբ հաստատվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների աջակցության միջոցառում:

Աջակցության միջոցառումից օգտվելու են այն զինծառայողները, որոնց ստացած խեղումը կամ վնասվածքը կարող է հանգեցնել անձի կենսագործունեության սահմանափակման և սոցիալական պաշտպանության անհրաժեշտության, ինչի հետևանքով կարող են ճանաչվել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով շահառու՝ «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամ»-ի խորհրդի 2017 թվականի մարտի 2-ի N9 որոշման 9-րդ կետով սահմանված վնասվածքներից որևէ մեկի հետևանքով.

1) ստամոքսի լրիվ հեռացում,
2) մեկ թոքի հեռացում,
3) անդամահատված ծայրատներ,
ա. զույգ սրունքների ամպուտացիոն ծայրատ,
բ. սրունքի ամպուտացիոն ծայրատ՝ համակցված դաստակի կամ նախա¬բազկի ամպուտացիոն ծայրատի հետ,
գ. ազդրի կարճ (8 սմ) ծայրատ կամ էկզարտիկուլյացիա,
դ. պրոթեզավորման ոչ ենթակա ազդրի ամպուտացիոն ծայրատ,
ե. զույգ ազդրերի ամպուտացիոն ծայրատ՝ վերին մեկ երրորդի սահմանում,
զ. վերին վերջույթի և ազդրի ամպուտացիոն ծայրատներ,
է. ստորին վերջույթի ամպուտացիոն ծայրատ՝ համակցված մեկ աչքի կուրու¬թյան հետ,
ը. զույգ դաստակների մատների բացակայություն,
թ. զույգ վերին վերջույթների ամպուտացիոն ծայրատներ,
ժ. վերին վերջույթի ամպուտացիոն ծայրատ՝ զուգակցված մեկ աչքի կուրու¬թյան հետ,
4) կոկորդի հեռացում,
5) միզապարկի հեռացում,
6) հաստ և ուղիղ աղու հեռացում՝ հակաբնական հետանցքի տեղադրումով,
7) երկու աչքերի անվերադարձ կուրություն,
8) երկու ակնագնդերի բացակայություն,
9) խլության առաջացում, խոսքի բացակայությամբ,
10) համակցված ողնաշար-ողնուղեղային վնասվածք տրավմա՝ ողնուղեղի սալ¬ջարդով և ողնուղեղի ամբողջականության խախտումով (արտահայտված պարեզ¬ներ 2 կամ ավելի ծայրանդամների, պարապլեգիա, հեմիպլեգիա, տրիպլեգիա, տետրապլեգիա),
11) ծանր գանգուղեղային վնասվածքներ՝ ուղեկցվող հոգեկան կամ նյարդաբանական արտահայտված համախտանիշներով՝ հոգեկան կամ շարժողական:

Նման վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների տվյալների հավաքագրումն իրականացվում է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից՝ ՀՀ առողջապահության նախարարության միջոցով, վիրավոր զինծառայողների բժշկական օգնությանը և սպասարկմանը ներգրավված բժշկական կազմակերպություններից:

Աջակցության միջոցառման հնարավոր շահառուները ՀՀ պաշտպանության նախարարության ստորաբաժանումներ այցլելու լրացուցիչ կարիք չունեն:
Չնայած դրան, այն անձինք ովքեր 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով ստացել են վերը նշված վիրավորումներից որևէ մեկը՝ կարող են տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, հեռախոսահամար և էպիկրիզի կամ էպիկրիզների պատճեններ) ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով: