Սուրեն Պապիկյանը Լոռու մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետին

Լուրեր

02.11.2026 | 12:34
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սամարայի մարզը․ թիրախավորվել է Եվրոպայի ամենամեծ նավթապահեստային պարկը
02.11.2026 | 12:26
Հանրային ճնշում կգեներացվի ընդդիմության նկատմամբ, եթե դեմ լինեն Սահմանադրության նախագծին․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:18
Մեկնարկել է Հայաստան-Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը
02.11.2026 | 12:10
Փաշինյանը՝ նոր Սահմանադրության և խաղաղության կապի մասին // Ջերմաստիճանը կնվազի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 12:03
Կուսակցությունները, ԶԼՄ-ներն ու ՀԿ-ները նվիրատվություն պետք է ստանան հենց այս համակարգով․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:00
Նեթանյահուն Թրամփից պահանջել է միջանկյալ ընտրություններից հետո վերսկսել Իրանի դեմ հարվածները․ Axios
02.11.2026 | 11:51
Պետք է պայքարենք` շինաղբն աղբամանում չլցնեն. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:44
Օլեշկիում ավարտվել է հրադադարի ռեժիմը․ Մելանյա Թրամփը հայտնել է 800 մարդու տարհանման մասին
02.11.2026 | 11:35
ՌԴ-ում և Ուկրաինայում հաքերները կոտրել են օդային տագնապի, արտակարգ իրավիճակների մասին ծանուցման հավելվածները
02.11.2026 | 11:27
Սխալ կայանման համար տուգանք ու բալի նվազեցում կլինի. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:23
Բուլղարիայի նախագահական ընտրություններում հաղթել է ՌԴ-ի հետ երկխոսության կողմնակից Յոտովան
02.11.2026 | 11:21
«Բյուջեն երբեք շատ չի լինում». 3 տրլն 604 մլրդ դրամ եկամուտ՝ 2027-ի պետական բյուջեով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:17
Տիգրան Բարսեղյանի գոլը սկիզբ է դրել «Սլովանի» հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:06
Զինծառայությունից ազատելուց մինչև ծննդյան վկայական ու հողամասի օտարում․  կաշառքի դեպքեր են բացահայտվել, 10 անձի մեղադրանք է առաջադրվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:03
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Լոռու մարզպետարանի աշխատակազմին, ՏԻՄ ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Արամ Խաչատրյանին:

Իր խոսքում նախարարը շնորհակալություն է հայտնել մարզի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններին և բնակչությանը պատերազմի օրերին թե՛ ռազմաճակատում, թե՛ թիկունքում կազմակերպվածության և համախմբվածության համար:

Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև Լոռու նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանին՝ պաշտոնավարման ընթացքում մարզում իրականացված բարեփոխումների և պատերազմական բարդ շրջափուլում դրսևորած բարձր պատասխանատվության համար:

Խոսելով հետպատերազմյան շրջանի դժվարություններից՝ նախարար Պապիկյանն ասել է․«Հիմա՝ այս իրավիճակում, շատ կարևոր է, որ մենք կարողանանք ամուր պահել մեր պետության ողնաշարը։ Սա լրջագույն մարտահրավեր է Հայաստանի 3-րդ հանրապետության համար, ու դուք, որպես հանրության կողմից ուղիղ ընտրված ներկայացուցիչներ, ունեք ձեր կարևոր դերակատարումը։ Ես չեմ խոսում որեւէ իշխանության լինելիության մասին, ես խոսում եմ Հայաստանի Հանրապետության, հայոց պետականության մասին։ Այստեղ անկախ մեր քաղաքական հայացքներից ու դիրքորոշումից, յուրաքանչյուրս համախոհ ենք, գործընկեր ենք ու բարեկամ: Ես սա հատուկ եմ նշում, որպեսզի յուրաքանչյուրս ինքներս մեզ հարց տանք, թե որքանով ենք նպաստում կամ խոչընդոտում մեր երկրի առաջ ծառացած մարտահրավերներին դիմակայելու միասնությանը»:

Ներկայացնելով Լոռու նորանշանակ մարզպետին, նախարարը նշել է, որ Արամ Խաչատրյանն իր բազմամյա հասարակական-քաղաքական գործունեության շնորհիվ քաջատեղյակ է մարզի խնդիրներին: Նախարարը հաջողություն է մաղթել նորանշանակ մարզպետին արդեն տարածքային կառավարման բնագավառում հետագա գործունեության մեջ և վստահությոն հայտնել, որ ձևավորված արդյունավետ համագործակցությունը շարունակական կլինի։

Նորանշանակ մարզպետ Արամ Խաչատրյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել կառավարությանը՝ պատասխանատու պաշտոնը վստահելու համար և վստահեցրել, որ կանի առավելագույնը՝ մարզի զարգացման, փոխվստահության, գործընկերային մթնոլորտ ապավելու ուղղությամբ։