Իսրայելի խորհրդարանը լուծարվել է․ 2 տարում սպասվում են 4-րդ համընդհանուր ընտրությունները

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

Երկու տարվա ընթացքում Իսրայելին սպասում է չորրորդ համընդհանուր ընտրությունները, քանի որ երկրի կոալիցիոն կառավարությունը չի կարողացել համաձայնության գալ 2021 թվականի պետական ​​բյուջեի շուրջ: Երեքշաբթի օրը լրացել է բյուջեի հաստատման վերջնաժամկետը, և համաձայն օրենքի՝ երկրի խորհրդարանը լուծարվել է։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Դրան նախորդել է Կնեսետում կայացած հանդիպումը, որի ընթացքում խորհրդարանականները փորձել են համաձայնության գալ բյուջեի քննարկման ժամկետը երկարացնելու մասին օրինագծի շուրջ, բայց, հակառակ սպասումների, այն մերժվել է ձայների մեծամասնությամբ:

Իսրայելի խորհրդարանի հերթական ընտրությունները տեղի կունենան հաջորդ տարվա մարտի 23-ին:

Հավելենք, որ Իսրայելն արդեն ծախսել է միլիարդավոր շեկել՝ երեք նախորդ ընտրությունները՝ 2019 թվականի ապրիլին և սեպտեմբերին ու 2020 թվականի մարտին կազմակերպելու համար: Բինյամին Նեթանյահուի ղեկավարությամբ իշխող «Լիկուդ» կուսակցությանը  միայն երրորդ փորձից էր հաջողվել  կոալիցիա ստեղծել իր հիմնական մրցակցի՝ «Կախոլ-Լավան» կուսակցության հետ, որը ղեկավարում է Իսրայելի նախկին շտաբի պետ Բենի Գանցը, որը ընտրություններից հետո ստացավ պաշտպանության նախարարի պորտֆելը: Այնուամենայնիվ, իսրայելցի շատ վերլուծաբաններ ի սկզբանե ասում էին, որ բյուջեի հարցը կարող է ոչնչացնել այս առանց այդ էլ փխրուն դաշինքը:

Տաթև Ֆռանգյան