Բուհն ապաքաղաքական կառույց է․ Գյումրիի բուհերում գործադուլ և դասադուլ չի եղել

Լուրեր

04.11.2026 | 12:45
Գյումրու երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է անվճար ուսուցման դիմաց 1 մլն դրամից ավելի կաշառք ստանալու մեջ
04.11.2026 | 12:39
Հայերենի իմացությունն այլևս պարտադիր չէ. ՀՖՖ արտահերթ ժողովում կանոնադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:34
Իրանը հայտարարում է, որ ամերիկացիները միջանկյալ ընտրություններում մերժել են պատերազմը
04.11.2026 | 12:25
Երեխայի համակարգիչն են առգրավել. փաստաբանը մանրամասներ ներկայացրեց Կարապետյանի տան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:20
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում // Ձյուն՝ առաջիկա օրերին․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 12:11
Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:58
Փաշինյանի համոզելու պրոցեսն է, որ կարողանա անցկացնել ալիևյան սահմանադրությունը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:55
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:53
Հերթական պատվերն է Փաշինյանի կողմից. ՈՒՀ պատգամավորը՝ Կարապետյանների տան խուզարկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:50
Արթուր Բազեյանը կմասնակցի Ամերիկան ընդդեմ Եվրոպայի դիմակայությանը
04.11.2026 | 11:44
Թրամփն ընդունել է, որ Իրանի դեմ պատերազմը նպաստել է հանրապետականների պարտությանը, բայց գլխավոր խնդիրն անվանել է բենզինի թանկացումը
04.11.2026 | 11:35
Նարեկ Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:33
ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել «Մաքսային միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգ
04.11.2026 | 11:27
ՀՖՖ Գործադիր կոմիտեն հաստատել է ՀՖՖ 5 կանոնակարգեր
04.11.2026 | 11:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ադիգեյսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնի վրա
Բոլորը

Գյումրիի բուհերն այսօր շարունակել են աշխատել նորմալ աշխատանքային ռեժիմով, դասադուլ ու գործադուլ չի եղել։ Ուսուցումն իրականացվել է հեռավար տարբերակով, աշխատանքային պրոցեսը չի խաթարվել։ Այս մասին տեղեկացանք մի շարք բուհերից։

Factor.am-ի հետ զրույցում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի հանրային կապերի պատասխանատու Լենա Հովհաննիսյանը նշեց, որ ոչ մի փոփոխություն բուհի աշխատանքային ռեժիմում չի եղել։

«Աշխատանքը բնականոն հունով շարունակվում է, դասերն առցանց են, իսկ վարչական մասի աշխատակիցները բուհում են։ Աշխատանքը նորմալ շարունակվում է, քանի որ բուհն ապաքաղաքական կառույց է»,- ասաց Լենա Հովհաննիսյանը։

Աշխատանքային պրոցեսը չի խաթարվել նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղում։ Տնօրեն Աշոտ Պապոյանը մեզ հետ զրույցում ասաց՝ դասադուլ կամ գործադուլ բուհում չի եղել։

«Նախ՝ ուսուցումն ընդհանրապես հեռավար է և որևէ ընդհատում ուսուցման պրոցեսի չունենք, իսկ դպրոցում առկա է՝ գալիս են։ Դասերը նորմալ ընթացել են, որևէ խնդիր չի եղել։ Վարչական մասի աշխատողները ևս նորմալ աշխատանքի հաճախում են, որևէ խնդիր չկա»,- ասաց Աշոտ Պապոյանը։

Նա նաև հավելեց՝ բուհերը չպետք է խառնել քաղաքականությանը։

«Ես իմ դիրքորոշումն եմ ասում, որ գործադուլները բուհերում մարդկանց կոնկրետ շահերին է անդրադառնում՝ երեխայի սովորելու իրավունքին։ Երեխա, որը չի զբաղվում քաղաքականությամբ, դպրոցական է կամ քոլեջի ուսանող, ինչու՞ պիտի տուժի դասախոսների քաղաքական դիրքորոշման պատճառով։ Այդ նույն բանը կարելի է անել, եթե պետք է, թող գործից հետո անեն»,- ասաց մեր զրուցակիցը և հավելեց․ «Ես այդ կարծիքին եմ, որովհետև այս պատերազմ էլ ցույց տվեց, որ ուսուցումը պետք է բոլորովին այլ կարգավիճակում լինի, դա պիտի հավասարազոր լինի ռազմական ծառայությանը։ Ոչ մի դեպքում ուսուցումը չպետք է խաթարել և ընդահատել»։

Էմմա Չոբանյան