«Լույս էր՝ խավարի մեջ»․ 30-ամյա զինծառայողը կյանքի գնով է կատարել մարտական առաջադրանքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

30-ամյա պայմանագրային զինծառայող Խաչատուր Խաչատուրյանի կյանքն ընդհատվեց 44-օրյա պատերազմի հաջորդ շաբաթվա ընթացքում՝ հոկտեմբերի 2-ին։ Քարվաճառի տարածքում նրա մասնակցությամբ մարտական առաջադրանքի արդյունքում հնարավոր է եղել բարենպաստ դիրք զբաղեցնել։ Հատուկջոկատային զինծառայողը դիրքը գրավել է, բայց՝ կյանքի գնով։ Խաչատուրն իր կյանքի 11 տարիները նվիրել է բանակին ու զինվորական կյանքին։

Աննա Մաճկալյանը պատմում է՝ ամուսինը կյանքի անգամ ամենադժվար պահերին չէր կորցնում լավատեսությունը, հենց այդ լավատեսությամբ էլ դիրքեր էր բարձրացել։ Նախքան սեպտեմբերի 27-ի չարագույժ օրը Խաչատուրը 21 օր արձակուրդում է եղել, անցկացրել է ընտանիքի հետ։ Կինը հիշում է՝ ամուսինը ջանք ու եռանդ չէր խնայում՝ այդ օրերը երջանիկ դարձնելու համար։

Ենթասպա Խաչատուրյանը նաև կատակասեր էր ու լավ ընկեր, պատմում է քենին։ Ցավով է հիշում իրենց տված վերջին առաջադրանքը, որի արդյունքը չհասցրեց տեսնել։ Խաչատուրի ընտանիքը վարձով է ապրում, զինծառայողը ցանկանում էր տուն գնել, բայց նպատակը չհասցրեց իրականացնել։ Զոհված զինծառայողը երկու անչափահաս երեխա ունի։ Ավագը՝ 4-ամյա Հովհաննեսը, որոշել է՝ ընտրելու է զինվորական ուղին։ Խաչատուրի եղբայրն էլ խաղաղապահ զորքերում է ծառայում, գրեթե միաժամանակ են ընտրել զինվորականի կյանքը։ Ավագ եղբայրն ասում է՝ փորձել է Խաչատուրին համոզել՝ փոխել աշխատանքը, բայց մշտապես մերժվել է։

Զոհված զինծառայողի եղբայրը պատմում է, որ 2021-ին պետք է Խաչատուրի կոչումը բարձրացնեին՝ դառնար սպա և դասակի հրամանատար, բայց պատերազմը խառնեց բոլոր խաղաքարտերը։ Խաչատուր Խաչատուրյանը հուղարկավորվել է Եռաբլուրում։ Նրա եղբայրն ասում է՝ պատերազմը չի ավարտվել, եղբոր և ընկած մյուս ընկերների վրեժը լուծելու են, երկիրը նորից ոտքի են կանգնեցնելու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան