Հոկտմբերի 1-ից առ այսօր Արցախում կորոնավիրուսային վարակը հաստատվել է 1130 մարդու մոտ. մահացել է 30 մարդ

Լուրեր

10.06.2026 | 09:46
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 10-ի դրությամբ
10.06.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները:

ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից ս.թ. հոկտմբերի 1-ից առ այսօր թեստավորման նպատակով 2585 նմուշառում է իրականացվել: Նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է 1130 մարդու մոտ: Ներկայումս օրական միջինը 60-70 թեսթ է իրականացվում:

Լաբորատոր հետազոտության արդյունքներով դրական հաստատված դեպքերից թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստացել տնային, իսկ ծանր ձևերը ստացիոնար պայմաններում:

Հոկտմեբերի 1-ից մինչև դեկտեմբերի 21-ը Հանրապետական բժշկական կենտրոնում կորոնավիրուսային հիվանդությամբ ստացիոնար բուժում են ստացել 232 հիվանդ, ապաքինվել են 129 քաղաքացի: Ներկայումս բուժում է ստանում 60 հիվանդ: Գրանցվել է մահվան 30 դեպք, որոնք հիմնականում տարեցներ են, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել քրոնիկ ուղեկցող հիվանդության և պոլիօրգանային անբավարարության պատճառով։ «Արևիկ» բուժմիավորման ինֆեկցիոն բաժանմունքում բուժում է ստացել 51 հիվանդ, որից 48-ը դուրս է գրվել լավացումով, իսկ 3-ը` առողջական վիճակի վատացման պատճառով տեղափոխվել են Հանրապետական բժշկական կենտրոն:

Նշենք, որ «Արևիկ» բուժմիավորման ինֆեկցիոն մասնաշենքի տարածքում տեղադրվել է շարժական ֆլյուրոգրաֆ սարք, որը հնարավարություն է ընձեռել ճիշտ կազմակերպել կորոնավիրուսային վարակի (COVID-19) հիվանդների շարժը:

«Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից կատարվել են ախտահանման աշխատանքներ հաստատված օջախներում, սննդի օբյեկտներում, դպրոցներում և մանկապարտեզներում: