Անհարմար եմ զգում, որ պաշտպանության նախարարը պետք է կոչ անի՝ բարեգործական հիմունքներով հոգալ զինվորի առողջության ծախսերը․ իրավապաշտպան

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, անդրադառնալով Վիգեն Սարգսյանի ֆեյսբուքյան աղմկահարույց դրամահավաքությանը, նշում է, որ այդ նախաձեռնությունը քննադատող քաղաքացու կողմից «բոշա» արտահայտությունը գեղեցիկ չէ, սակայն օգտատերը արտահայտվել է ընդհանուր, նախարարին չի վիրավորել, մինչդեռ նախարարն անձամբ նրան է անվանել «բոշա», թեպետ պետական պաշտոնյան պետք է ավելի զուսպ լիներ:

«Ինչ վերաբերում է կոչին, ես անհարմար եմ զգում, որպես ՀՀ քաղաքացի, որ պետությունը չունի գումար, որ հոգա ծանր վիրավորում ստացած զինծառայողների բուժման ծախսերը։ Ես անհարմար եմ զգում, որ պաշտպանության նախարարը պետք է կոչ անի, որ բարեգործական հիմունքներով հոգան զինվորի առողջության ծախսերը»,- նշեց Իշխանյանը։

Անդրադառնալով ցմահ ազատազրկման դատապարտված քաղաքացիների խնդիրներին՝ իրավապաշտպանը նշեց. «Ցմահ ազատազրկվածների հիմնախնդիրներին չանդրադառնալու քաղաքական որոշում կա»:

Ըստ Իշխանյանի՝ «Անկախ հանձնաժողովի» անկախությունը կասկածահարույց է: «Անկախ բառն իմ մեջ քմծիծաղ է առաջացնում։ Հայաստանում շատ կան նմանատիպ «անկախ» մարմիններ, անունով անկախ՝ Քննչական կոմիտեն, ՀՔԾ-ն, դատարանները և այլն։ Այդ անկախների շարքին է դասվում նաև «Անկախ հանձնաժողովը», բայց որոշումները կայացնում է նախագահականը»,- եզրափակեց իրավապաշտպանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան