Բանկի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել՝  առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար․ ՔԿ

Լուրեր

20.05.2026 | 16:56
Դիմել եմ ՌԴ դեսպանատուն պարզաբանում ստանալու համար. Նարեկ Կարապետյանը` ՌԴ քաղաքացի լինելը հերքում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 16:48
ԲՀԿ անդամների հրատապ ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 16:45
ԱՄՆ-ը և Իսրայելը պատրաստվում էին Իրանում իշխանության բերել նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին. NYT
20.05.2026 | 16:40
Քաղհասարկությունը Արթուր Օսիպյանի հետապնդումը անհիմն ու քաղաքականապես մոտիվացված է համարում
20.05.2026 | 16:30
ՀՀ-ում բանտարկությունների զգալի աճ է գրանցվել. Եվրոպայի խորհրդի զեկույցը
20.05.2026 | 16:28
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը Քասախում․ ՈւՂԻՂ
20.05.2026 | 16:25
Ամառը սկսվում է սառը սուրճից․ իսկ եթե այն նաև բոնուսնե՞ր է բերում․ Idram&IDBank
20.05.2026 | 16:21
«Հեռախոսով էդքան փողի անունը կտաք, որ ի՞նչ»․ ՀԿԿ-ն ԱԹՍ-ով գաղտնալսում է իրականացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 16:17
Գվարդիոլան մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիից» հեռանալու մասին լուրերը
20.05.2026 | 16:09
Արտագաղթի մասին խոսակցություններն առարկայազուրկ են. Արփինե Սարգսյան
20.05.2026 | 16:01
Պոդոլյակը հայտնել է՝ երբ կարող են Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացվել
20.05.2026 | 15:55
«Բոլորին դեմ եմ»-ը թան ու մածուն է բաժանել ընդդեմ «ատելության թույնի»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 15:51
Փորձում ենք մերժումների քանակը նվազեցնել. ԵՀ պաշտոնյան՝ հայաստանցիներին տրվող վիզաների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 15:40
Նաիր Թիկնիզյանը ճանաչվել է Սերբիայի առաջնության լավագույն ձախ պաշտպան
20.05.2026 | 15:38
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի աջակիցների ակցիան ԱԱԾ-ի շենքի մոտ․ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՔԿ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ քննությամբ պարզվել է, որ 40-ամյա տղամարդը զբաղեցնելով Հայաստանում գործող բանկերից մեկի ավտամատացված բանկային համակարգի ուղեկցման բաժնի պետի պաշտոնը և իր աշխատանքային պարտականությունների շրջանակներում ունենալով բանկի ավտամատացված բանկային համակարգում գործողություններ կատարելու իրավասություններ, 2019թ. դեկտեմբերից մինչև 2020թ. մարտն ընկած ժամանակահատվածում, ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, անմիջապես բանկի ավտամատացված  համակարգից  իր և Հայաստանի Հանրապետության 3 քաղաքացիների, ինչպես նաև Վրաստանի Հանրապետության քաղաքացու քարտային հաշիվներին մուտքագրված գումարների վերջում ծրագրային եղանակով ավելացրել է թվանշաններ կամ մուտքագրել է գոյություն չունեցող գումարներ, որի արդյունքում Բանկից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի 197 մլն. 135 հազար ՀՀ դրամ։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևան քաղաքի 40-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն), նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու միջնորդությամբ, ուղարկվել է դատախազին: