Էրեբունու ոստիկանները բացահայտել են 40-ամյա տղամարդու դանակահարությունը Սարի թաղում

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 15-ին, ժամը 2.30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում ստացվեց, որ որովայնի կտրած-ծակած վերքով Սարի թաղի 40-ամյա մի բնակիչ է հիվանդանոց տեղափոխվել:

Օպերատիվ խումբը մեկնեց բժշկական կենտրոն։ Տղամարդուն վիրահատում էին, բացատրություն վերցնելն անհնար էր։ Նրան հիվանդանոց ուղեկցողի հայտարարությամբ՝ նշված հասցեում բարձրությունից էր ընկել։

Սակայն Սարի թաղ մեկնած քրեական հետախույզները այլ բան պետք է պարզեին։ Հարազատների հայտարարությունը հավատ չէր ներշնչում։ Թե՛ վնասվածքի բնույթը, թե՛ դեպքի վայր զննությունը փաստում էին, որ թաքցրել են կատարվածի իրական հանգամանքները։ Նույնիսկ դժվար չէր պատկերացնել, թե ինչու։
Ստացված տեղեկությունների համաձայն՝ ժամեր առաջ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ տուժողին դանակահարել էր հորեղբոր 29-ամյա որդին։

Իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում կասկածվողը ներկայացավ ոստիկանության Էրեբունու բաժին։

Նա տվել է խոստովանական բացատրություն և ձերբակալվել։

Հանգամանքները պարզվում են։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Դանակը հայտնաբերվել է։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։