«Նայած՝ թեկնածուն ով ա». Ծառուկյանը կպաշտպանի՞ Հանրապետականի նախագահի թեկնածուին

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

«Դուք ո՞նց եք մտածում, եթե էսօր Ծառուկյանը հայտարարում է, իր ընտրողները դուրս են գալիս փողոց, հարցի լուծումը ո՞րն է, մենք պետք է աղմուկ բարձրացնե՞նք, թե՞ հարցը կարգավորենք»,- Ազգային ժողովում ի պատասխան Factor.am-ի հարցին՝ հնարավո՞ր է «Ծառուկյան» դաշինքն աջակցի թանկացումների դեմ «Ելք»-ի նախաձեռնած հունվարի 19-ի երթին, հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Գործարար պատգամավորը փողոց դուրս գալու փոխարեն խոսեց նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին՝ նկատելով, որ նրա կողմից կա թանկացումների հարցը կարգավորելու հանձնարարական:

«Քանի որ երկրի նախագահը հանձնարարել է՝ քննարկել այդ հարցը, ամեն մի խմբակցություն իր մոտեցումը կասի, տեսնենք՝ ինչ են որոշում, քանի որ երկրի նախագահն այդ մասին հայտարարել է, որ Ազգային ժողովում այդ հարցը քննարկվի»,- շարունակեց Ծառուկյանը:

Մեր հաջորդ հարցին՝ ինչո՞ւ չաջակցեցին «Ելք»-ին՝ նախագահի թեկնածու առաջադրելու հարցում, Գագիկ Ծառուկյանը պատասպանեց. «Եթե մենք և «Ելք»-ը իրար հետ վերցված չի կազմում այն ցուցանիշը, որ կարողանանք մենք հաղթել, ինչի՞ համար մասնակցենք»:

Իրեն ընդդիմադիր հռչակած խմբակցության ղեկավարը չբացառեց՝ հնարավոր է աջակցեն Հանրապետականի ներկայացրած նախագահի թեկնածուին: «Նայած՝ թեկնածուն ով ա, եթե այսօր մեր ժողովուրդը լիարժեք իրավունք է տվել հանրապետականին՝ ընտրելու առանց մեզ և առանց «Ելք»-ի, ինչի՞ մասին է խոսքը»,- հավելեց Գագիկ Ծառուկյանը:

 

Շողիկ Գալստյան