Կոմպրոմատների պատերազմ. Արթուր Վանեցյանին հիշեցնում են՝ «մի՛ մոռացիր, գործընթացների մասնակից ես եղել». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 18:50
Հայաստանը միանալու է ԵՄ-ի «Customs» և «Fiscalis» հարկային ու մաքսային ծրագրերին
04.11.2026 | 18:42
«Էնպես չի, որ 300 հազար ադրբեջանցիները միանգամից գալու են Հայաստան». Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:34
Բաքուն պլանավորում էր Ղարաբաղ վերադարձնել 140,000 ադրբեջանցու, սակայն ընդամենը 40,000-ն է բնակվում․ ինչու է ծրագիրը ձախողվում
04.11.2026 | 18:23
Կարևոր բան պիտի լիներ. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:20
ԵՄ-ին հայտ ներկայացնելու ժամկետ՝ Փաշինյանից․ ո՞րն է ՀՀ-ի եվրոպական ուղու հաջորդ քայլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:15
ՊՆ-ն դադարեցնում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
04.11.2026 | 18:12
Ըստ ՔԿ-ի՝64.5 մլրդ դրամի վնաս է հասցվել ՀԷՑ-ին // ՌԴ-առաջարկել է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 18:03
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավասու մարմիններին
04.11.2026 | 17:53
Աբովյան համայնքին կվերադարձվի 1,24 մլրդ դրամ արժողությամբ մանկապարտեզը, որը վաճառվել էր տնօրենի որդու ղեկավարած ընկերությանը
04.11.2026 | 17:41
Կրեմլում հույս ունեն, որ Թրամփը կշարունակի իր խաղաղարար ջանքերը՝ անկախ ընտրությունների արդյունքներից
04.11.2026 | 17:30
Ինչպե՞ս են էլեկտրական ավտոմեքենաները փոխում հայաստանյան ավտոշուկան․ Ժամանակն է անցնելու էլեկտրական լուծումների 
04.11.2026 | 17:20
«Անկախ դիտորդը» պահանջում է վերանայել Բաղրամյանում ՔՊ-ի ընտրական ցուցակի գրանցումը․ անկուսակցական թեկնածուները գերազանցում են թույլատրելի շեմը
04.11.2026 | 17:09
Մինչև 2033 թվականը Հայաստանում նախատեսվում է սկսել 10 ջրամբարի շինարարություն․ Ջրային կոմիտե
04.11.2026 | 16:58
Իրանական ընկերությունները պատրաստ են մասնակցել Հայաստանում իրականացվող շինարարական ծրագրերին․ Իրանի դեսպան
04.11.2026 | 16:49
Սամվել Կարապետյանը Քննչական կոմիտեում է. ՈւՂԻՂ
Բոլորը

Արցախյան 44-օրյա պատերազմի հրադադարից մեկ ամիս անց ընդդիմությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանին սկսեց մեղադրել Արցախի հարակից շրջանները հինգ միլիարդ դոլարով Ադրբեջանին հանձնելու մեջ: Ընդդիմադիրների օրակարգում այս սցենարը հայտնվեց, երբ դեկտեմբերի 8-ին համացանցում հայտնվեց Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասնակցությամբ մի ձայնագրություն, որտեղ Լուկաշենկոն  Սարգսյանին ասում է, թե 7 շրջանների դիմաց Ալիևը պատրաստ է 5 միլիարդ դոլար վճարել: Ձայնագրության համաձայն՝ Սերժ Սարգսյանը մերժում է Լուկաշենկոյին և ասում, որ ինքն էլ 6 միլիարդ դոլար է առաջարկում Ադրբեջանին՝ այդ շրջաններից հրաժարվելու դիմաց:

Ընդդիմադիր շրջանակներից պնդում են, որ եթե Սերժ Սարգսյանը չի գնացել այդ գործարքին, ապա Նիկոլ Փաշինյանը չի մերժել Ալիևին: «Տարածքներ՝ միլիարդավոր դոլարների դիմաց» թեզին անդրադարձավ նաև Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը՝ հայտարարելով, որ ԼՂ հարակից 7 շրջանները հինգ միլիարդով փոխանակելու առաջարկն Ալիևը Փաշինյանին արել է 2018 թվականին, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի միջոցով: Վանեցյանը, ըստ Մինասյանի պնդման, առաջարկը ստացել է փակ ծրարով և փոխանցել Նիկոլ Փաշինյանին:

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, որն այժմ փողոցային պայքարի մեթոդով պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, երեկ լրագրողների բազմաթիվ հարցապնդումներին հստակ չպատասխանեց՝ իրեն ծրար փոխանցվե՞լ է, թե՞ ոչ:

Այնուհանդերձ, Վանեցյանը չի հերքում, որ Դուբայում հանդիպում եղել է: Բովանդակության մասին, սակայն, դարձյալ ոչինչ չի ասում:

ԱԱԾ նախկին ղեկավարը, միաժամանակ, նշում է, որ 2019 թվականի սեպտեմբերին իր հրաժարականի տեքստում հանրությանը տեղեկացրել է սպասվող վտանգի մասին՝ իշխանություններին «Կանգ առ»-ի սթափեցնող կոչ անելով, սակայն իրեն ճիշտ չեն հասկացել: Նա, սակայն, այդպես էլ ուղիղ պատասխան չտվեց, թե ինչո՞ւ հրաժարական ներկայացնելիս Արցախի տարածքների ենթադրյալ առք ու վաճառքի մասին  բաց տեքստով չի խոսել:

Factor TV-ն քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք Արթուր Վանեցյանը, լինելով ԱԱԾ տնօրեն, չպետք է կտրուկ քայլերի դիմեր, եթե նման գործարքի մասին է խոսք գնացել, այլ ոչ թե բավարարվեր «կանգ առ»-ի մեկ կոչով:

Կարեն Քոչարյանն ասում է՝ ականատես չի եղել, բայց չի էլ բացառում, որ նման գործարք կարող էր լինել:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանն անլուրջ է համարում, որ Հայաստանի ղեկավարներից որևէ մեկը, իր ձևակերպմամբ՝ հողերը ծախելու գործարքի կգնար:

Դանիել Իոաննիսյանը նաև հավելեց, որ օպերատիվ կապը կիրառվել է հրադադարի ռեժիմը չխախտելու համար:

Նիկոլ Փաշինյանի թիմից ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ կարծում է, որ Արթուր Վանեցյանի հայտարարություններով պետք է ԱԱԾ-ն զբաղվի: Ըստ նրա՝ Վանեցյանը փողոցում ինչ-որ խնդիրներ լուծելու համար չպետք է քաղաքական շահարկումներ անի: Քոչարյանը նաև Վանեցյանին ակնարկում է՝ «մի՛ մոռացիր, գործընթացների մասնակից ես եղել»:

Այնուհանդերձ, իշխանության ներկայացուցչից հետաքրքրվեցինք՝ Ալիևը Փաշինյանին նման առաջարկ արե՞լ է, թե՞ ոչ:

Այսօր «Ազատության» եթերում թեմային անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հետաքրրքվել՝ ինչո՞ւ Արթուր Վանեցյանը, ԱԱԾ տնօրեն լինելով, իրեն չի փորձել ձերբակալել կամ հանցագործության մասին հաղորդում ներկայացնել: Փաշինյանն առաջարկում է հետաքննություն անցկացնել և պարզել արդյո՞ք շրջանները հինգ միլիարդ դոլարով վաճառվել են, թե ոչ:

Հավելենք, որ Արցախի տարածքները վաճառելու և պատերազմին առնչվող այլ հայտարարությունների վերաբերյալ ՀՔԾ-ում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Այն է՝ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան