ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ․ Այս ազգի արգանդը չի չորացել, անցումային շրջանից հետո կգտնվի արժանավոր լիդեր․ Հուսիկ Արա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.08.2026 | 23:19
Ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը երկրորդ տարին անընդմեջ լավագույնն է Եվրոպայի առաջնությունում
27.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.08.2026 | 22:44
Վարորդական իրավունք ստանալու համար ուսուցումը կդառնա պարտադիր. ՆԳՆ-ն օրենքների նախագծերի փաթեթ է շրջանառության մեջ դրել
27.08.2026 | 22:29
Վրաստանի փոխվարչապետը հայտարարել է պաշտոնը թողնելու և քաղաքականությունից հեռանալու մասին
27.08.2026 | 22:15
ՀՀ պաշտոնյաները կգործուղվեն ԱՄՆ՝ TRIPP նախագծի շուրջ բանակցությունների համար
27.08.2026 | 21:56
«Արարատ-Արմենիան» պատմական հաղթանակով նվաճեց Եվրոպա լիգայի ուղեգիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 21:47
Լիլիթ Մակունցն ու Արգենտինայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները
27.08.2026 | 21:33
Զախարովան դժգոհել է ադրբեջանական լրատվամիջոցներում հակառուսական հրապարակումներից
27.08.2026 | 21:16
ԲՀԿ-ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը
27.08.2026 | 21:00
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը երկրորդ հաղթանակը տարավ Չեմպիոնների լիգայում
27.08.2026 | 20:58
Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 362-ի
27.08.2026 | 20:46
«Խլուրդների» որս՝ իրավապահ համակարգում․ Քոչարյանի որդին հերքում է արտահոսքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 20:33
ՄԿՈՒ ոլորտում նախատեսվում են մի շարք իրավական փոփոխություններ
27.08.2026 | 20:18
Սպիտակ տունն Ադրբեջանը ներառել է չինական ապրանքների՝ մաքսատուրքերից խուսափելու համար օգտագործվող ռիսկային տարանցիկ հանգույցների շարքում
27.08.2026 | 20:02
ԱԺ-ն հաստատեց Կառավարության ծրագրի փոփոխությունների վերաբերյալ օրենքների նախագծերի փաթեթը
Բոլորը

«Նիկոլ Փաշինյանը «հրաժարական» է տվել և ստորագրել դեռևս նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, ուղղակի չի գիտակցում, որ այդ օրվանից, այդ պահից սկսած՝ ինքն այլևս գոյություն չունի։ Նա մեր պատմության նոր էջի սև քառակուսին է և համառորեն ապրում է իր կառուցած աշխարհում։ Դա ինքնախաբեություն է»,- Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում բանաստեղծ Հուսիկ Արան։

Նրա համոզմամբ՝ ժողովուրդն այսօր շոկի մեջ է, դեռ չի կարողանում հասկանալ՝ ինչ եղավ։ Բանաստեղծի բնորոշմամբ՝ բռնցքամարտի լեզվով դա կոչվում է «նոքդաուն»․ «Այն, ինչ կատարվեց մեզ հետ, ո՛չ մենք էինք տեսել մեր ամենասև երազում, ո՛չ ադրբեջանցիները՝ իրենց լավագույն երազում։ 44 օր մեզ կանոնավոր կերպով խաբեցին, հիմա էլ շարունակվում է նույնը»։

Մեր զրուցակցի կարծիքով՝ Ադրբեջանը փուլ առ փուլ զարգացնում է «տարածքներ գերիների դիմաց» ձևաչափը․ «Մինչև ե՞րբ, մինչև ու՞ր․․․ Նիկոլ Փաշինյանը մեր վերջին երեսուն տարվա ծնունդն է։ 30 տարի մեր ազգը տքնեց և Նիկոլ ծնեց, մեր ամբողջ ֆանտազիան Նիկոլն էր։ Նա եկավ, ու մենք ստացանք այն, ինչ Ադրբեջանը՝ Էլչիբեյի, Վրաստանը՝ Սահակաշվիլու օրոք։ Փաշինյանի՝ մեկ վայրկյան ավելի մնալը նշանակում է Հայաստանի վերջնական կործանում։ Այս ազգի արգանդը չի չորացել, որ չկարողանա լիդեր ծնել։ Թող անցումային շրջանն անցնի, հավատացնում եմ՝ անպայման կգտնվի արժանավոր մեկը»։

Հուսիկ Արան անդրադառնում է նաև հայ ժողովրդի համար վճռորոշ այս փուլում մտավորականության դերին․ «30 տարի մտավորականությանն արհամարհել, արժեզրկել են, ինքն էլ մեկուսացել է։ Գոնե հիմա սկսում է ակտիվանալ այդ խավը։ Մտավոր էլիտան այլևս չպետք է թույլ տա, որ պատահական մարդիկ գան իշխանության»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան