Երկու ազատանցի զինվոր գերի է ընկել. գյուղապետի կոչն՝ իշխանությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 12:34
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սամարայի մարզը․ թիրախավորվել է Եվրոպայի ամենամեծ նավթապահեստային պարկը
02.11.2026 | 12:26
Հանրային ճնշում կգեներացվի ընդդիմության նկատմամբ, եթե դեմ լինեն Սահմանադրության նախագծին․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:18
Մեկնարկել է Հայաստան-Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը
02.11.2026 | 12:10
Փաշինյանը՝ նոր Սահմանադրության և խաղաղության կապի մասին // Ջերմաստիճանը կնվազի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 12:03
Կուսակցությունները, ԶԼՄ-ներն ու ՀԿ-ները նվիրատվություն պետք է ստանան հենց այս համակարգով․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:00
Նեթանյահուն Թրամփից պահանջել է միջանկյալ ընտրություններից հետո վերսկսել Իրանի դեմ հարվածները․ Axios
02.11.2026 | 11:51
Պետք է պայքարենք` շինաղբն աղբամանում չլցնեն. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:44
Օլեշկիում ավարտվել է հրադադարի ռեժիմը․ Մելանյա Թրամփը հայտնել է 800 մարդու տարհանման մասին
02.11.2026 | 11:35
ՌԴ-ում և Ուկրաինայում հաքերները կոտրել են օդային տագնապի, արտակարգ իրավիճակների մասին ծանուցման հավելվածները
02.11.2026 | 11:27
Սխալ կայանման համար տուգանք ու բալի նվազեցում կլինի. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:23
Բուլղարիայի նախագահական ընտրություններում հաղթել է ՌԴ-ի հետ երկխոսության կողմնակից Յոտովան
02.11.2026 | 11:21
«Բյուջեն երբեք շատ չի լինում». 3 տրլն 604 մլրդ դրամ եկամուտ՝ 2027-ի պետական բյուջեով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:17
Տիգրան Բարսեղյանի գոլը սկիզբ է դրել «Սլովանի» հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:06
Զինծառայությունից ազատելուց մինչև ծննդյան վկայական ու հողամասի օտարում․  կաշառքի դեպքեր են բացահայտվել, 10 անձի մեղադրանք է առաջադրվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:03
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

«Մեր համայնքից Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին թաղեր համայնքներում ծառայում են ՄՕԲ ռեսուրսով զորակոչված 6 երիտասարդ, որոնք 25 օրից ավելի է այնտեղ են, արդեն պետք է հերթափոխ իրականացվեր: Բոլորը զարմանում են, թե մեր տղաներն այնտեղ ինչ գործ ունեն, որովհետև ադրբեջանցիները մտածում են՝ դա իրենց հողն է, մենք էլ մտածում ենք՝ մերն է: Փաստորեն առանց սահման դնելու՝ այնտեղ մեծաքանակ զինվորական ուժեր ենք տարել, և նրանք այսօր եղել են շրջափակման մեջ, արդեն նրանց մի մասը գերեվարված է: Չգիտենք՝ ինչ անենք…»,- նշեց Ազատանի համայնքապետ Վարդան Իկիլիկյանը՝ հավելելով, որ իրենց ստացած տեղեկություններով՝ այնտեղ անվերահսկելի իրավիճակ է ստեղծվել:

Նա նաև տեղեկացրեց, որ ազատանցի երկու զինծառայողի է ճանաչել ադրբեջանցիների տարածած տեսանյութում: «Զարմանում ենք՝ նույնիսկ խաղաղ պայմաններում 160 հոգի գերի վերցնե՞լ. 160 հոգի Շիրակի մարզից են, չգիտեք՝ քանիսն են գերի վերցվել, քանիսն են մնացել դիրքերում»,- ասաց համանքապետը:

«Խնդրում ենք մեր իշխանություններին՝ փորձել մեր տղաների անվտանգությունն ապահովել: Իշխանությունն է որոշել զորակոչ անել, ուրեմն պետք է մինչև վերջ տեր կանգնեն և ապահովեն նրանց անվտանգությունը, ամեն ինչ անեն, որ մեր տղաներին հետ բերեն»,- ասաց Իկիլիկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: