Թուրքիայի ու Ադրբեջանի միջև նոր՝ Իգդիր-Նախիջևան գազատար է կառուցվում

Լուրեր

17.09.2026 | 15:28
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
17.09.2026 | 15:19
ՌԴ-ն Սև ծովում հարվածել է Տանզանիայի դրոշի ներքո նավարկող նավին․ նավապետը զոհվել է
17.09.2026 | 15:10
Փաշինյանը՝ ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին // Գերմանիան ՀՀ ՊՆ-ին ձնագնացներ է նվիրել․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 15:07
Ռուբեն Մխիթարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ
17.09.2026 | 15:02
Շոյգուն հայտարարել է, թե ՀՀ-ում ՌԴ ներդրումներով ընկերությունների նկատմամբ, իբր, «ռեյդերային զավթում» է իրականացվում
17.09.2026 | 14:54
Մատենադարանի ձեռագրական գանձարանը համալրվել է 1491 թվականի Շարակնոցով
17.09.2026 | 14:49
Տեղեկություն Կիպրոս – Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ
17.09.2026 | 14:40
Կոռուպցիոն սկանդալի ֆոնին՝ Զելենսկին Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակել
17.09.2026 | 14:33
ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններին
17.09.2026 | 14:24
Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, թե Բաքուն կարող է Հայաստանի տարածքում հուշարձաններ «վերականգնել»
17.09.2026 | 14:15
Արման Ծառուկյան. «Ռուֆիին հաղթելու դեպքում կանցկացնեմ չեմպիոնական մենամարտ»
17.09.2026 | 14:15
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 14:10
ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել մահացած զինծառայողի գործով
17.09.2026 | 14:07
Մի աղջիկ գրել է՝ ուզում է հաջորդ դաշնակցականներից լինել Քրիստինե Վարդանյանից հետո, ապրեք Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:59
Ֆինլանդիան հավատում է Հայաստանին և հայերի կարողությանը՝ հեռանալու անցյալից․ ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի ու Ադրբեջանի միջև նոր գազատար է կառուցվում։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այսօր երկու երկրների էներգետիկայի նախարարները հուշագիր են ստորագրել Իգդիր-Նախիջևան գազատարի կառուցման վերաբերյալ։ Պաշտոնյաները քննարկել են Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն բնական գազի անխափան մատակարարման հարցը։ Այս ծրագիրն իրականացնելու են Ադրբեջանի պետական նավթային՝ SOCAR ու թուրքական պետական գազային BOTAŞ ընկերությունները։

Արցախյան պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ տարբեր մտահոգություններ են հնչում, որ այս ծրագիրը կապված է Լեռնային Ղարաբաղի հետ և անցնելու է Արցախի տարածքով։ Նշենք, սակայն, որ ԼՂ-ի հետ այն որևէ կապ չունի։ Իդգիր-Նախիջևան գազատարի կառուցման ծրագրերի մասին խոսվել է տարիներ շարունակ, որի հիմնական նպատակը Նախիջևանին Թուրքիայի տարածքով գազով ապահովելն ու իրանական գազային կախումից ազատելն է։

Այս տարի ամռանը թուրքական BOTAŞ ընկերությունը գազատարի կառուցման մրցույթ էր հայտարարել։ Նախատեսվում է այնպիսի գազամուղի կառուցում, որն անցնելու է 80 կմ՝ Իգդիրից մինչև Նախիջևանի սահման։ Գազամուղի թողունակությունը 2 մլրդ խորանարդ է, որը 4 անգամ գերազանցում է Նախիջևանի պահանջարկը։ Նախագծման աշխատանքները 2021թ․ սկզբին պետք է ավարտվեն, ենթադրվում է, որ գազամուղը կարող է գործարկվել արդեն 2022 թվականից։

Նախիջևանը հիմա ստանում է իրանական գազ՝ 2004թ․ Բաքվի ու Թեհրանի միջև կնքված փոխանակման համաձայնագրով, ըստ որի՝ Ադրբեջանը գազ է մատակարարում Իրանում մեկուսացած Աստարա քաղաքին, որը երկրի ներսում գազամատակարարում չունի։ Դրա դիմաց Իրանը գազ է մատակարարում  Նախիջևանին ամբողջ ծավալի 85 տոկոսի չափով, իսկ 15 տոկոսը տարանցման վճարն է, որը Բաքուն փորձում է վերանայել։

Թուրքիան իր հերթին էր Իրանից գազ ստանում, որը, սակայն, մարտի 31-ից դադարեցվել է՝ գազատարի վրա հարձակման արդյունքում։ Թուրքայի իշխանությունները հարձակման համար մեղադրում են Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը։ Միաժամանակ, Իգդիր-Նախիջևան գազատարը Թուրքիան ցանկանում է օգտագործել Իրանի հետ բանակցություններում՝ տարբեր հարցերում իր համար շահավետ պայմաններ ստանալու համար։

Էմմա Չոբանյան