«Շատ պինդ տղաներ ունենք». գերեվարված 44 զինծառայողներին ուղեկցած բժիշկը մանրամասներ է պատմում

Լուրեր

27.06.2026 | 12:48
Գտնում եմ, որ ողջ ՀՀ-ում պետք է վերաքվեարկություն նշանակվի, անվավեր ճանաչվի այս ընտրությունը․ Օրբելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 12:34
ՀՀ ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
27.06.2026 | 12:03
«Բարգավաճ Հայաստան»-ը միջնորդություն ներկայացրեց ծրարների թափանցիկության հարցի վերաբերյալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 11:42
Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել «Օրեշնիկ» արտադրող գործարանին
27.06.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 27-ի դրությամբ
27.06.2026 | 11:13
84 տարեկանում մահացել է երգչուհի Ռաիսա Մկրտչյանը
27.06.2026 | 11:04
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը․ ՈՒՂԻՂ
27.06.2026 | 10:57
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
27.06.2026 | 10:30
Մհեր Գրիգորյանը և Իրանի փոխնախագահը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
27.06.2026 | 10:13
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.06.2026 | 09:03
ԱԱ-2026. Բելգիան ու Եգիպտոսը նվաճեցին փլեյ-օֆֆի ուղեգիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 06:03
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց Ուրուգվային, Կաբո Վերդեն նույնպես դուրս եկավ փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 01:34
5.5 մլրդ դոլար. աշխարհի ամենաթանկ ստադիոնում ԱՄՆ-Թուրքիա հանդիպման ետնաբեմը Factor TV-ի թղթակցի աչքերով
27.06.2026 | 01:05
ԱԱ-2026. Դեմբելեի հեթ-տրիկը հաղթանակ բերեց Ֆրանսիային, Սենեգալը խփեց 5 գոլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:30
Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Երեկ Հայաստան վերադարձավ Արցախյան պատերազմի ընթացքում և դրանից առաջ Ադրբեջանի կողմից գերեվարված 44 անձ: Նրանք Բաքվից Երևան են տեղափոխվել ռուսական օդանավով: Հայ գերիներին ուղեկցելու էր մեկնել խումբ, որի կազմում էր նաև Երևանի կայազորային հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի պետ, բժիշկ Միքայել Սամսոնյանը: Factor.am-ի հետ զրույցում բժիշկ Սամսոնյանն ասաց՝ գերությունից վերադարձածների կյանքին վտանգ չի սպառնում, բայց բոլորը հոգեբանական աջակցության կարիք ունեն:

-Պարո՛ն Սամսոնյան, հրապարակված կադրերում երևում է, որ գերիների մի մասը դժվարությամբ էր քայլում։ Վնասվածքները պատերազմի՞ հետևանք են, թե՞ խոշտանգումների:

-Միանշանակ Ձեր հարցին չեմ կարող պատասխանել։ Ամեն դեպքում, երբ տղաների հետ զրուցում էինք, նրանց մեծ մասն ասաց, որ դա պատերազմի հետևանք է: Որքան էլ տարօրինակ է՝ խոշտանգումներ, նրանց խոսքով, քիչ են եղել: Բայց ես չեմ կարող ասել՝ նրանց փոխանցած տեղեկությունը վախի՞ ազդեցության տակ էր, թե՞ իրականում… չասեմ՝ լավ, բայց համեմատաբար լավ վերաբերմունք է եղել մեր գերիների նկատմամբ: Ամեն դեպքում, ունեինք վիրավորներ, կաղացող հիվանդներ:

-Ընդունենք, որ դա պատերազմի հետևանք է, իսկ նրանց համապատասխան բուժօգնություն ցուցաբերվե՞լ է:

-Բժշկական օգնություն ցուցաբերվել է: Տվյալ պահին չէի կարող գնահատել՝ պատշա՞ճ, թե՞ ոչ, ամեն դեպքում, հիվանդներից մեկն ունեցել է ոտքից վիրավորում՝ կոտրվածքով, որի վրա հավաքած է եղել Էլիզարովի ապարատ: Վերքի վիճակը բավարար չէր, բայց հիվանդի բարոյահոգեբանական վիճակը բավականին կայուն էր, ինչը շատ գովելի է մեր զինվորի համար: Սակայն հիվանդը հետագա բուժման կարիք ունի՝ հաշվի առնելով, որ կոտրվածքը բավականին երկար բուժում է պահանջում:

-Իսկ կայի՞ն ծանր վիճակով տեղափոխված գերիներ:

– Ծանր վիճակում ունենիք մի զինծառայող, որի ոտքի թաթի հատվածն ամպուտացված էր, դա պատերազմական վիճակով էր պայմանավորված: Հիմնական վիճակը կարելի է բավարար գնահատել, եթե հաշվի չառնենք, որ բավականին թվով գերիներ կարիք ունեն հոգեբանական աջակցության:

-Իսկ որքանո՞վ են ծանր հոգեբանական խնդիրները:

-Քանի որ ես մասնագետ չեմ, կդժվարանամ գնահատել։ Բայց, ամեն դեպքում, հոգեբանական օգնության կարիք, այսպես թե այնպես, մեր բոլոր հիվանդները կունենան, քանի որ երկար ժամանակ գտնվել են թշնամու գերության մեջ: Բայց շատ պինդ տղաներ ունենք։ Երբ բարձրանում էին ինքնաթիռ, չէին սպասում՝ հաջորդ քայլը ինչ է լինելու, ուր են գնալու, երբ ինքնաթիռի մեջ նրանց դիմավորում էին հայերեն խոսքով՝ «ո՞նց եք, տղաներ ջան», նրանց դեմքի արտահայտությունը պիտի տեսնեիք, ուրախության արցունքները… Չմանրանամ, կարճ ասեմ՝ հալալ է մեր տղաներին:

-Որպես բժիշկ՝ ինչպե՞ս կգնահատեք գերիների վնասվածքները, ի՞նչ տեսակի էին:

-Գերիների մի մասը վնասվածք չուներ, որովհետև նրանց մեջ նաև քաղաքացիական անձինք կային, որոնք ուղղակի գերեվարվել են:

-44-ից քանի՞սն էր վիրավոր:

-Մոտավորապես 10-ը, իսկ մի մասի վերքերը բավական լավացած էին արդեն: Երկու հոգու տեղափոխեցինք կենտրոնական հոսպիտալ, որովհետև ավելի նեղ մասնագիտական բուժման կարիք ունեին: Մյուսների հարցով հետագայում որոշում կկայացվի՝ նրանք տեղո՞ւմ բուժում կստանան, թե՞ ընդհանրապես բուժման կարիք չունեն կամ, գուցե, զուտ հոգեբանական աջակցության կարիք ունեն․․․ ընթացքը ցույցը կտա: Ամեն դեպքում, նրանց կյանքին, ըստ իս, վտանգ չի սպառնում:

Անահիտ Խաչատրյան