Իրանը խստորեն դատապարտել է ԱՄՆ կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառումը

Լուրեր

04.11.2026 | 10:11
Վահագն Հարությունյանը կգլխավորի ՀԲՖ մարզչական կոմիտեն
04.11.2026 | 10:03
Փաշինյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել․ խոսնակը զգուշացնում է հնարավոր խարդախության մասին
04.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 09:54
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում
04.11.2026 | 09:46
4 մեքենայի բախման հետևանքով 9 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել
04.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
Բոլորը

Իրանի իշխանությունները խստորեն դատապարտում են ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառումը` ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի (ԶՀՀ) ձեռքբերման կապակցությամբ: Այս մասին այսօր Twitter-ի իր միկրոբլոգում գրել է  Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

«ԱՄՆ կողմից պատժամիջոցների հանդեպ սերն ու միջազգային իրավունքին անհարգալից վերաբերմունքը կրկին լիովին ի ցույց դրվեցին: Մենք խստորեն դատապարտում ենք Թուրքիայի դեմ ԱՄՆ վերջին պատժամիջոցները», – գրել է արտգործնախարարը:

Դեկտեմբերի 14-ին ԱՄՆ իշխանությունները հայտարարեցին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության, նրա ղեկավարի և հանրապետության երեք այլ քաղաքացիների` Մուստաֆա Ալփեր Դենիզի, Սերհաթ Գենչօղլուի և Ֆարուք Յիգիտի նկատմամբ սահմանափակումներ սահմանելու մասին, որն իրականացվում է «ԱՄՆ հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու» մասին օրենքի շրջանակներում (CAATSA): Պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի խոսքով՝ սահմանափակումները «հստակ ազդանշան» են, որ ԱՄՆ-ն «ամբողջությամբ կիրականացնի CAATSA-ն» և «չի հանդուրժի զգալի գործարքներ Ռուսաստանի պաշտպանության և հետախուզության ոլորտների հետ»:

Թուրքիայի ԱԳՆ-ն ևս դատապարտել է ԱՄՆ պատժամիջոցները և խոստացել պատասխան քայլեր ձեռնարկել: Արտաքին գործերի նախարարությունը նաև շեշտել է, որ Անկարան «չի խուսափի միջոցներ ձեռնարկելուց, որոնք անհրաժեշտ է համարում իր ազգային անվտանգության ապահովման համար»:

Հիշեցնենք՝ Ռուսաստանը և Թուրքիան 2017 թվականին պայմանագիր էին կնքել Մոսկվայի կողմից Անկարային С-400 համալիրների մատակարարման մասին: Հոկտեմբեր ասմին Անկարան արդեն իսկ փորձարկել է գնված համակարգերը։

Տաթև Ֆռանգյան