Ոչ ոք Սասուն Միքայելյանից և ինձնից ավելի մեծ դատավճիռ չի ստացել՝ բանտարկություն. Նիկոլ Փաշինյանը հակադարձում է հնչած մեղադրանքներին

Լուրեր

09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
Բոլորը

«Հայաստանի Հանրապետությունում շատ դժվար է գտնել որևէ քաղաքական թիմ, որն ավելի շատ է պայքարել պատճառների դեմ»,- արձագանքելով այս օրերին հնչող մեղադրանքներին, որ «Ելք»-ը թանկացումների պատճառները թողած՝ թանկացումների դեմ է պայքարում, ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«Էսօր «Ելք»խմբակցության անդամ են 2008 թվականի գործերով ամենամեծ դատավճիռներ ստացած երկու անձինք: Ոչ ոք Սասուն Միքայելյանից և ինձնից ավելի մեծ դատավճիռ չի ստացել՝ բանտարկություն: Այսինքն՝ պատճառների դեմ պայքարը մի րոպե անգամ չի դադարել»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:

Ըստ ընդդիմադիր գործչի՝ իշխանությանը հեռացնելը ընդհանրապես խնդիր չէ: «Կա միայն մի պայման՝ ժողովուրդը պետք է հստակ ցույց տա՝ տալիս է մեզ դա անելու մանդատ»,- շարունակեց Փաշինյանը:

Factor.am-ի հարցին՝ ինքը, որպես ընդդիմադիր գործիչ, իր մեղավորությունը տեսնո՞ւմ է, որ ժողովուրդը չի վստահում ընդդիմությանը՝ հանձին իրենց, Փաշինյանն արձագանքեց. «Աշխարհում չկա որևէ քաղաքական ուժ և քաղաքական գործիչ, որին բոլորը վստահում են: Եթե մենք պետք է խոսենք վստահության մասին, ապա պետք է հղում կատարենք պաշտոնական և ոչ պաշտոնական իրողությունների վրա: Ես Երևանի թիվ 4 ընտրատարածքում ստացել եմ 11 հազար քվե, ոմանց կարծիքով դա քիչ է, ոմանց կարծիքով՝ շատ: Իմ կարծիքով դա բավարար է արձանագրելու համար, որ այն քաղաքական գիծը, որ մենք տանում ենք, ունի որոշակի ըմբռնում հանրության շրջանում»:

Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ տարբեր շրջանակների կողմից իրականացված սոցիոլոգիական հարցումները վկայում են՝ «Ելք» դաշինքը Հայաստանում ամենամեծ վստահությունն ունեցող քաղաքական ուժն է:

 

Շողիկ Գալստյան