Կառավարության շենքի մոտից բերման է ենթարկվել 42 ցուցարար
Հասարակություն
10.12.2020 | 15:31Ոստիկանությունը Կառավարության շենքի մոտից այսօր բերման է ենթարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ակցիայի մասնակից 42 անձի:
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ ցուցարարները բերման են ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար:
Ակցիայի մասնակիցներից մի քանիսը սկսել են երթով շարժվել Կառավարության շենքի մոտից։ Նրանք չեն ցանկացել ենթարկվել փողոցների երթևեկելի հատվածով չանցնելու մասին Ոստիկանության պահանջին։