ԱԺ-ն ընտրեց ԿԲ խորհրդի անդամի և ԱԺ հանձնաժողովի նախագահի
Քաղաքականություն
10.12.2020 | 15:43Ազգային ժողովն այսօր փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրեց Կենտրենական բանկի խորհրդի անդամի և Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի։
Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացվել էր Դավիթ Նահապետյանի թեկնածությունը։ Նա ընտրվեց 81 կողմ և 1 դեմ ձայներով։
«Իմ քայլը» խմբակցությունը Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել էր պատգամավոր Վահե Ղալումյանի թեկնածությունը: Նա ընտրվեց 77 կողմ և 4 դեմ ձայներով։