Դատավորը Ներսես Պողոսյանին չթույլատրեց հայտարարություն անել․ նիստը հետաձգվեց

Լուրեր

15.10.2026 | 11:05
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:55
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կվերսկսի ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները եռօրյա էներգետիկ հրադադարից հետո
15.10.2026 | 10:45
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող Քանդակագործների տնակի աճուրդը
15.10.2026 | 10:30
15 ամիս՝ առանց ՊՎԾ մշտական ղեկավարի․ ինչու է հապաղում Փաշինյանը
15.10.2026 | 10:19
Բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց՝ COP17-ի նախաշեմին. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:14
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի այցը Հայաստան մեկնարկել է
15.10.2026 | 10:09
Ալիևը Բաքվում ընդունել է Իսրայելի նախագահին․ ռազմավարական հարաբերությունների խորացումն է քննարկվել
15.10.2026 | 10:00
Zeyro-ի մեծ վերադարձը․ Խաղի նոր կանոններ՝ անկախ, անխափան և ավելի հզոր
15.10.2026 | 09:45
ՀԷՑ-ը պետականացնելու նախագիծը կառավարությունում է․ օտարման գործընթացի վերջնաժամկետը 2027-ի հոկտեմբերի 1-ն է
15.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը չթույլատրեց Ժիրայր Սեֆիլյանի գործով ամբաստանյալ Ներսես Պողոսյանին հայտրարությամբ հանդես գալ։ Այն բանից հետո, երբ Ժիրայր Սեֆիլյանն ու Գևորգ Սաֆարյանը լքեցին դատական նիստերի դահլիճը, Ներսես Պողոսյանը ձայնի իրավունք խնդրեց։ Դատարանը, սակայն, այդ պահին խոսքը տվեց փաստաբաններին։ Փաստաբանները միջնորդեցին, որպեսզի փորձագետներ հրավիրվեն դատարան և հարցաքննվեն, քանի որ գործում կան բազում անհամապատասխանություններ։

Դատավորը նախ ընդմիջում հայտարարեց, որպեսզի մեղադրող կողմը կարողանա միջոնորդության մասին կարծիք հայտնել։ Մեղադրող դատախազները չառարկեցին, բայց դատավորը միջնորդությունը մերժեց։ Իսկ հետո հայտարարեց, որ նիստը հետաձգվում է։ Ներսես Պողոսյանը դատավորին դիմելով ասաց․ «Հարգելի դատարան, բայց ես հայտարարություն ունեի անելու»։ Տեսնելով, որ դատավորը չի լսում, արձագանքեց․ «Այ քեզ բան»։

Նշենք նաև, որ այսօրվա նիստին պետք է հարցաքննվեր Գևորգ Սաֆարյանը, սակայն նրա՝ դահլիճը լքելուց հետո, դատավորը հայտարարեց, որ Սաֆարյանի հարցաքննությունն ավարտված է համարվում։ Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի և «Սասնա ծռերի» դատավարություններին չմասնակցելու բոյկոտի պատճառը 20 օրից ավելի հացադուլ հայտարարած Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի՝ «Արմավիր» ՔԿՀ տեղափոխվելու չիրականացված պահանջն է։

Լիլիթ Շաբոյան