Հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը` որպես գլոբալ խնդիր. ՀՀ ԱՆ

Լուրեր

12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 17:59
«Պրովոկացիոն հայտարարություն եք անում», «Կամ խուժան եք, կամ գողական»․ դատախազը և Գալստանյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:50
Էրդողանը Փեզեշքիանի հետ հանդիպմանն Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել
12.11.2026 | 17:41
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP զարգացման ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը
12.11.2026 | 17:39
ԵՄ-ն նոյեմբերի 16-ին կհաստատի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները
12.11.2026 | 17:30
Մեր թիմը հայտնի է բազմակարծությամբ. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:24
Գարեգին Բ-ի եղբայրը և եղբորորդին դատապարտվեցին ազատազրկման, բայց նրանց նկատմամբ փորձաշրջան նշանակվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:23
Հույսներդ կտրեք` 300 հազար ադրբեջանցիներ չեն գալու Հայաստան. Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

Արդեն խոսել ենք բակտերիաների այն հատկությունների մասին, որոնք էվոլյուցիայի ընթացքում դրանք ձեռք են բերել հակաբիոտիկներից պաշտպանվելու համար` ձևավորելով հակաբիոտիկային կայունություն:

Ալեքսանդր Ֆլեմինգը պենիցիլինի հայտնաբերման կապակցությամբ Նոբելյան մրցանակ ստանալիս իր ելույթի ընթացքում նախազգուշացրել է, որ «դժվար չէ մանրէները դարձնել պենիցիլինի հանդեպ կայուն», և որ մարդիկ կարող են մահանալ հետագայում բակտերիաների՝ հակաբիոտիկների նկատմամբ կայուն դառնալու պատճառով:

Մեծ գիտնականի կանխատեսումն իրականություն է դարձել այսօր: Գնահատումները ցույց են տալիս, որ Եվրոպայում շուրջ 25 հազար և ԱՄՆ-ում 23 հազար մարդ տարեկան մահանում է հակաբիոտիկների հանդեպ կայուն մանրէներով հարուցված վարակներից: Մինչդեռ Ասիայում կայուն մանրէներով պայմանավորված վարակներից յուրաքանչյուր հինգ րոպեն մեկ մահանում է մեկ երեխա:

Հիշեցնենք, որ ոչ թե մարդիկ կամ կենդանիներն են կայուն դառնում հակաբիոտիկի նկատմամբ, այլ` բակտերիաները: Այս բակտերիաները կարող են վարակել մարդկանց և կենդանիներին` առաջացնելով դժվար բուժելի հիվանդություններ: Վարակների աճող ցանկը, ինչպիսիք են` թոքաբորբը, տուբերկուլոզը, արյան վարակները, գոնորեան և սննդային հիվանդությունները, դառնում են ավելի դժվար բուժելի և երբեմն անբուժելի, քանի որ հակաբիոտիկները կորցնում են իրենց արդյունավետությունը կայուն բակտերիաների հանդեպ: Այսօր հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը կարող է խոցել ցանկացած մարդու, ցանկացած տարիքի, ցանկացած երկրում: Որո՞նք են այն գործոնները, որ նպաստում են այս խնդրի խորացմանը գլոբալ մակարդակով:

• Աշխարհի շատ երկրներում հակաբիոտիկների վաճառքն ազատ է, այսինքն` մարդիկ այն կարող են գնել դեղատնից առանց դեղատոմսի: Մի կողմից անհրաժեշտ է սահմանափակել այս դեղերի չարաշահումը, մյուս կողմից` ապահովել նրանց բավարար հասանելիությունն իրական կարիք ունեցող հիվանդների բուժման համար:
• Բուժման ստանդարտ ուղեցույցների բացակայությունը կարող է նպաստել բուժաշխատողների և անասնաբույժների կողմից այս դեղերի չափազանց շատ նշանակմանը:

• Հակաբիոտիկների օգտագործումը բացառիկ չէ մարդկանց համար: Վերջիններս օգտագործվում են նաև անասունների և ձկների բուժման համար՝ վարակները կանխելու նպատակով: Սակայն հակաբիոտիկները շատ երկրներում վարակների բուժումից զատ օգտագործվում են կենդանիների աճը խթանելու և բերքատվությունը մեծացնելու նպատակով: Ամեն տարի արտադրվող 100 հազարից 200 հազար տոննա հակաբիոտիկների մեծ մասն օգտագործվում է գյուղատնտեսության և անասնաբուծության ոլորտներում:

• 1987 թվականից ի վեր չեն ստեղծվել նոր դասի հակաբիոտիկներ, որոնց նկատմամբ կայուն բակտերիալ ձևեր դեռ չեն առաջացել: Նոր հակաբիոտիկների մշակումը պահանջում է նորարարական տեխնոլոգիաներ և ֆինանսավորման լուծումներ` այս ոլորտում հետազոտությունները խթանելու համար: Դեղերի ստեղծումը շատ մեծ ներդրումներ է պահանջում: Միջին հաշվով, նորարարները կարող են ակնկալել 10-ից 15 տարի և մինչև 2,6 միլիարդ դոլարի ներդրում` ընդամենը մեկ նոր դեղամիջոց ստեղծելու համար:

• Քաղաքների ավելի խիտ բնակեցման, ինչպես նաև հիգիենայի բացակայության և սանիտարական անբավարար պայմանների պարագայում, քաղաքային կենտրոնները դառնում են բակտերիաների աճի և բազմացման համար իդեալական միջավայր` մեծացնելով վարակների տարածման հավանականությունը, որն էլ մեծացնում է կարիքը հակաբիոտիկների նկատմամբ:

2019-ին ՄԱԿ-ի հակամանրէային կայունության համակարգման խումբը զգուշացրել է, որ մինչև 2050 թվականը հակաբիոտիկային բուժման չենթարկվող հիվանդությունները կարող են տարեկան 10 միլիոն մահվան պատճառ դառնալ և կարող են այնքան աղետալի վնաս հասցնել տնտեսությանը, որ մինչև 2030 թվականը 24 միլիոն մարդու հասցնեն ծայրահեղ աղքատության շեմին: COVID-19 համավարակի ընթացքում հակաբիոտիկների օգտագործման չարաշահումը կարող է սրել հակամանրէային կայունության ներկայիս գլոբալ հիմնախնդիրը:

Ուստի խնդիրը մեղմացնելու նպատակով անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել թե՛ անհատական և թե՛ հասարակության մակարդակներում: Թե ինչպե՞ս կարող ենք յուրաքանչյուրս աջակցել խնդրի լուծմանը որպես անհատ, և ի՞նչ ընդհանուր վերափոխումներ անել, այդ մասին` հաջորդիվ: