Ամենավտանգավոր բանն է վերջնագրերով խոսելը․ ցնցումներից պետք է խուսափենք․ Դավիթ Հովհաննիսյանն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2024 | 22:22
Բաքվում COP29-ի ընթացքում աշխատակիցներից մեկը բողոքի ակցիա է իրականացրել աշխատավարձի չվճարման համար
18.11.2024 | 22:17
«Nissan»-ը բախվել է էլեկտրական սյանը․ սյունը շրջվել է և միակողմանի փակել ավտոճանապարհը
18.11.2024 | 22:04
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել նավագնացային ընկերությունների դեմ՝ ՌԴ-ին իրանական զենք մատակարարելու համար
18.11.2024 | 21:52
Լավրովն ու Էրդողանը զրույց են ունեցել G20-ի գագաթնաժողովի մեկնարկից առաջ
18.11.2024 | 21:37
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Վիետնամում է
18.11.2024 | 21:24
ԵԽ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում քաղաքական, իրավական և գործնական պայմաններ ստեղծել՝ ԼՂ-ից տեղահանված հայերի անվտանգ վերադարձի համար
18.11.2024 | 21:11
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Օմանի սուլթանին
18.11.2024 | 21:00
Պարո՛ն Փաշինյան, անընդունելի՛ է ոչնչացնել թիմակիցներին․ սա դաս է նաև Ալեն Սիմոնյանի, Վահագն Ալեքսանյանի համար․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 20:49
ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովն անդրադարձել  է միջտարածաշրջանային և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը
18.11.2024 | 20:38
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարոկկոյի թագավոր Մուհամմադ Վեցերորդին
18.11.2024 | 20:30
«Քաղաքական մատաղ»` գալիք ընտրություններին ընդառաջ. ՔՊ-ականները նշում են պաշտոնանկությունների պատճառները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 20:15
Իրանը հրաժարվել է Ռուսաստանից ՀՕՊ միջոցներ գնել՝ Իսրայելի կողմից դրանց ոչնչացումից հետո
18.11.2024 | 20:00
Փաշինյանն է որոշում բոլորի ճակատագիրը․ ի՞նչ տարբերություն՝ «մենակապետության» մեջ ով է ՆԳ նախարար․ Արամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 19:50
Կմեկնարկի Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային փառատոնը
18.11.2024 | 19:42
Ադրբեջանում բանտարկված ընդդիմադիր կին լրագրողները ֆիզիկական բռնության են ենթարկվել
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը արաբագետ, Սիրիայում ՀՀ նախկին դեսպան Դավիթ Հովհաննիսյանի հետ

-Պարո՛ն Հովհաննիսյան, քառասնօրյա պատերազմից հետո փորձ է արվում ախտորոշել իրադրությունը, և գլխավոր հարցը, թերևս, սա է՝ ինչո՞ւ սկսվեց պատերազմը։ Ընդդիմադիրները մեղադրում են իշխանությանը, ասում են, որ նրանք ամեն ինչ արեցին, որ Ալիևը հույսը կտրի բանակցային պրոցեսից և միակ ելքը համարի պատերազմը: Վարչապետ Փաշինյանը հակադարձում է՝ 2018 թվականի դրությամբ Ղարաբաղի հարցը փակուղում էր, ելքը մեկն էր՝ տարածքների անվերապահ հանձնում՝ առանց երաշխիքի, որ Ադրբեջանը նոր պահանջներ առաջ չի քաշելու: Ձեր գնահատմամբ՝ որո՞նք են այն գործոնները, որոնք հասունացրին պատերազմը:

-Կարծում եմ՝ պատերազմն անխուսափելի էր, և անցած տասնամյակներին թե՛ մեր, թե՛ մեր թշնամիների ամբողջ գործունեությունը դրան էր ուղղված: Ինչ վերաբերում է նրան, որ ընդիմությունն ու իշխանությունը հայտարարում են, թե սա է մեղավոր, նա է մեղավոր․․․ բոլորն էլ մեղավոր են։ Մեղավոր են, որովհետև այն դիրքորոշումը, որ զբաղեցրել են Հայաստանի իշխանավորները՝ սկսած առաջին նախագահի հրաժարականից, բոլորն էլ այս կամ այն չափով ուղղված էին պատերազմին։ Բայց ավելի կարևոր է այն, որ ուղղված լինելով պատերազմին՝ իրականում պատերազմի համար շոշափելի նախապատրաստական գործունեություն չի տարվել, և այս առումով մեր անպատրաստ լինելը եղավ պատերազմի կարևոր պատճառներից մեկը: Եթե խաղաղություն ես ուզում, պետք է պատրաստվես պատերազմի։ Մենք պատերազմի չէինք պատրաստվել, որովհետև շատ ոչ պրոֆեսիոնալ էինք հետևում այն փոփոխություններին, որոնք տեղի էին ունենում համաշխարհային ուժերի դասավորվածության միջև, ամբողջ տարածաշրջանային կառուցվածքի մեջ և այլն: Մենք բոլորովին պատրաստ չէինք նրան, ինչ տեղի ունեցավ:

Իսկ ինչ վերաբերում է ընդիմադիրներին, դրանք բոլորը նախկին իշխանություններն են, այսինքն՝ իրենք էին տարիներ շարունակ ղեկավարում Հայաստանը, և իրենք էին, որ չէին գտնում այնպիսի լուծումներ, որոնք անհնար կդարձնեին պատերազմը: Լուծումները երկու տեսակի կարող էին լինել, առաջինը՝ ուժեղ լինել տարբեր առումներով՝ քաղաքական, միջազգային դիրքի, համահայկական համակարգի ստեղծման, ռազմական առումով, և երկրորդ՝ ի վերջո խաղաղությունը մի կարևորագույն երաշխիք է անվտանգության, և այն ձեռք է բերվում միայն փոխզիջումների միջոցով։ Այդ փոխզիջումներին ոչ մեկը պատրաստ չէր, երկար տարիների իշխանավոր դասը չէր կարողանում կամ ջանք չէր թափում, որ հասարակությունը պատրաստվեր այդ փոխզիջումներին: Ինչ վերաբերում է վերջին 2.5 տարվան, այո՛, ոչ պրոֆեսիոնալ կառավարումը նույնպես հանգեցրեց նրան, որ այս պատերազմը տեղի ունեցավ։ Բայց նորից եմ կրկնում՝ պատերազմն անխուսափելի էր, և դա հասկանում էին բոլորը՝ 1994 թվականից սկսած:

-Արցախի հարցի խաղաղ և հայանպաստ կարգավորումը հնարավո՞ր էր ոչ պատերազմական ճանապարհով, թե՞ ոչ: Նիկոլ Փաշինյանն ասում է, որ եթե անգամ ինքը ժողովրդին ասեր, որ պետք է հանձնենք 7 շրջան, մարդիկ ասելու էին՝ մենք տարածաշրջանի հզորագույն բանակն ենք, կկռվենք և եթե վերցնելու ենք, արյունով կվերցնեն: Եվ ասելու են՝ «Նիկոլ, դավաճան»:

-Եթե հայանպաստ ասելով՝ նկատի ունեք Ստամբուլը արյան ծով դարձնելը, ապա ես դա չեմ համարում հայանպաստ։ Ես հայանպաստ համարում եմ Հայաստանի Հանրապետության հզորացումը, քաղաքացու անվտանգությունը և բարօրությունը ապահովող գործողությունները: Կարող եմ ասել, որ սկսած 1990-ականների վերջից՝ Հայաստանի իշխանությունների գործողություններն այդ ամենին ուղղված չեն եղել: Հայանպաստ հասկացությունը մեր հասարակության մեջ շատ տարբեր իմաստներ ձեռք բերեց այս տասնյակ տարիների ընթացքում, և դրանով էլ պայմանավորված էր հասարակության տարբեր սոցիալական խմբերի՝ իրարից բավականին հեռացած լինելը:

-Արցախի ժողովրդի ինքնորոշման ռեալ հնարավորություն եղե՞լ է այս տարիներին, թե՞ ոչ:

-Կարծում եմ, որ մի քանի անգամ այդպիսի հնարավորություններ եղել են: Այդպիսի հնարավորություն կար դեռևս 1990-ականներին, կար նաև 2000-ականներին և կարելի էր, անշուշտ, պայմանագիր կնքել, որը փոխզիջումային կլիներ և կընդգրկեր նաև ԼՂ կարգավիճակի խնդիրը, և կսահմանափակվեր այն տարածքներով, որոնք անվտանգության գոտի էինք անվանում: Ամեն անգամ ինչ-որ բան խանգարել է… Պետք է հաշվի առնել, որ մեծ տերությունների շահերն էլ փոփոխական են։ Կար ժամանակ, երբ մեծ տերություններին ձեռնտու էր ստատուս քվոյի պահպանումը, հետո դա փոխվեց, և պատերազմի վտանգը գնալով ավելի աճեց: Այնպես որ՝ պատերազմի սկսման մեղքը բարդել միայն Հայաստանի վրա չի կարելի։ Իհարկե՝ պատերազմի վերսկսման համար պատասխանատու են ագրեսորները՝ Ադրբեջանը և Թուրքիան, բայց մենք էլ մեր հասարակության ներսում պիտի քննարկենք, թե ինչն ենք սխալ արել, ինչ արժեքների վրա ենք հիմնվել, որ հասել ենք այս վիճակին: Հիմա, անշուշտ, այդ սխալները պետք է վերլուծվեն և դրանցից դասեր պետք է քաղվեն, բայց ամենակարևորը՝ փառք ու պատիվ մեր զինվորներին, որոնք զոհվեցին, նրանց կորուստը պիտի սգանք, մեր վիրավոր զինվորների ապաքինման մասին պիտի մտածենք, պիտի անտուն մնացած մարդկանց կեցության ու սննդի խնդիրները լուծելու մասին մտածենք: Կարևոր է, որ կարճ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունն իր ամբողջ էներգիան,  գիտելիքն ուղղի տարբեր տիպի բանակցային գործընթացների վրա, հազար ու մի երաշխիք կա, որ պիտի փորձենք ստանալ: Իշխանությունը պետք է հող նախապատրաստի, որպեսզի արդար և հավասար պայմաններում ընտրություններ կայանան, բայց սա պետք է անի անցումային շրջանից հետո, թույլ տալ, որ ապակայունացվի իրավիճակը, իրավունք չունի: Սա այն ժամանակաշրջանը չէ, որ պետք է վերջնագրերով խոսել: Սա ամենավտանգավոր բանն է, մենք պետք է խուսափենք ցնցումներից:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան