ԱՄՆ Կոնգրեսն արգելափակում է ամերիկյան զենքի վաճառքը Թուրքիային. ՏԱՍՍ
Քաղաքականություն
05.12.2020 | 17:10Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսն արգելափակել է ամերիկյան զենքի և զինտեխնիկայի մատակարարումը Թուրքիային. հայտնում է ՏԱՍՍ-ը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ԱՄՆ պետքարտուղարի ռազմա-քաղաքական հարցերի գծով օգնական Քլարք Կուպերը:
«Կա՞ Կոնգրեսի կողմից Թուրքիային զենքի վաճառքի արգելափակում. այո»,- ասել է Կուպերը:
Այլ մեկնաբանություններ բանախոսն այս առնչությամբ չի հնչեցրել: