Ադրբեջանցիները հնարավորինս մոտենում են նախկին ԽՍՀՄ Հայաստանի սահմանին․ Թաթուլ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

«Ես մի քանի օր առաջ եմ եղել սահմաններում: Մի քանի անգամ անցել եմ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: Առաջին անգամ անցա, որ երբ որ պաշտոնական Երևանի խոսնակները «գյոռբագյոռ» էին անում, նույն ժամանակ ադրբեջանցիներն արդեն մոտեցել էին Զանգելանին Մեղրիի հատվածից, մոտավորապես Նռնաձորին, որտեղ ցավալիորեն արդեն հոկտեմբերի 19-20 ունեցանք երեք զոհ՝ մեղրեցիներ զոհվեցին: Հետո ես շարժվեցի սահմանի երկայնքով՝ հասկանալու, թե ինչ է կատարվում, երբ որ հասա Դավիթ Բեկ, զարմանքով հայտնաբերեցի, որ այնտեղ պատերազմ է ընթանում, որի մասին լրատվամիջոցները գրեթե չէին գրում: Հաղթական տրամադրությունը Երևանում շարունակվում էր, հորդորում էին հետևել միայն պաշտոնական լուրերին: Այս մասին «Հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Սիվիլիթաս» հիմնադրամի վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը:

«Դավիթ Բեկի վրա ուղղակի կրակ էր թափում, ադրբեջանցիները հասել էին դիմացի սարը, խորհրդային միության ժամանակ հենց այդ սարի վրայով էր անցնում սահմանը, ադրբեջանցիները գրավում էին, զոհեր էին տալիս, հետո մերոնք էին մտնում գրավում, զոհեր էին տալիս, և այսպես շարունակ: Ըստ հաղորդագրությունների՝ ադրբեջանցիները մոտենում են նախկին Խորհրդային Հայաստանի և նախկին Խորհրդային Ադրբեջանի սահմանագծին, որը անգամ խորհրդային տարիներին չափազանց վիճելի, վիճարկելի էին, հատկապես 22-36թթ երբ որ միասին երեք հանրապետություններն էին Խորհրդային միության մաս կազմում, այդ ժամանակ եղել են բազմաթիվ տարածքային փոխանակումներ, հետո էլ են եղել որոշակի փոխանակումներ:

Եվ 88-ականներին, ես որպես այդ սահմաններից մեկի՝ Տավուշի բնակիչ, շատ լավ հիշում եմ, թե ինչ կռիվներ էին գնում սահմանի համար:

Ավելի տգետ և անպատասխանատու բան դժվար է գտնել. ի՞նչ է նշանակում GPS համակարգով սահման որոշել, դա զրո գիտելիք է դեմարկացիայի, միջազգային հարաբերությունների մասին: Դե որ այդպես է որոշվելու, այդ համակարգով Արցախը շատ վաղուց Ադրբեջան է ցույց տալիս, դե թողնեինք դուրս գայիք: Ես կարծում էի, որ իշխանությունը այսքան տգետ և անպատասխանատու չի կարող լինել, բայց պարզվեց, որ կարող է»,- նշեց Հակոբյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում: