Կոնսենսուս չկա. ԱԺ խմբակցություններն արձագանքում են Վազգեն Մանուկյանի թեկնածությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ազգային ժողովի երեք խմբակցությունները, որոնց Սահմանադրությամբ տրված է ՀՀ վարչապետ ընտրելու լիազորությունը, նոր վարչապետի թեկնածության շուրջ կոնսենսուս չունեն: Իշխող «Իմ քայլը» խմբակցությունը, որը երկու տարի առաջ վարչապետի պաշտոնում ընտրել է Նիկոլ Փաշինյանին, համամիտ չէ ընդդիմության պնդմանը, թե Փաշինյանը, որպես պարտված ղեկավար, պետք է հրաժարական տա: ԲՀԿ-ն, որը մեծությամբ խորհրդարանի երկրորդ ուժն է, Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ի, Արթուր Վանեցյանի «Հայրենիքի», Դաշնակցության ու ևս մեկ տասնյակից ավելի կուսակցությունների հետ անցումային շրջանի վարչապետի պաշտոնում հակված է տեսնել ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին: ԱԺ-ի երրորդ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը վարչապետի իր թեկնածուն ունի՝ կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

«Իմ քայլից» պատգամավոր Հայկ Գևորգյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադառնալով նոր վարչապետ ունենալու հավանականության մասին հարցին՝ ասաց, որ իշխանությունը ձևավորելու իրավունքը վերապահված է քաղաքացիներին:

ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանն էլ նշում է՝ վարչապետի թեկնածու առաջադրելով՝ քաղաքական ուժերը վերահաստատում են հանրության շրջանում առկա Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը:

Մելքումյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք 16 կուսակցություններն անպտուղ գործընթաց չեն սկսել, քանի որ երբ գործընթացը հասնի խորհրդարան, վարչապետի ընտրությունը բախվելու է փակուղու: Բանն այն է, որ խմբակցությունները վարչապետի թեկնածու առաջադրելու հնարավորություն կունենան այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացնի, իսկ խորհրդարանում գործող վարչապետին անվստահություն հայտնելու համար անհրաժեշտ է 67 պատգամավորի կողմ քվե, մինչդեռ ընդդիմադիր խմբակցությունները միասին ունեն 42 պատգամավոր: Մելքումյանը հիշեցնում է՝ 2018 թվականին ԱԺ-ն վարչապետ ընտրեց 9 հոգանոց խմբակցությունից:

Խորհրդարանական ընդդիմության օրակարգում համընկնում է միայն Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնից հեռացնելու հարցը: ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն վարչապետի միասնական թեկնածուի շուրջ կոնսենսուս չունեն:

«Լուսավոր Հայաստանից» Կարեն Սիմոնյանն ասում է՝ երկրում ութսունից ավելի քաղաքական ուժ կա, որոնք գործում են ընդդիմադիր դաշտում: Պատգամավորը կարծում է՝ այս դեպքում ճիշտ չէ ասել, որ Վազգեն Մանուկյանը ընդդիմության միասնական թեկնածուն է, քանի որ նրա թեկնածությունն առաջարկել են միայն 16 կուսակցություններ: Կարեն Սիմոնյանը չի բացառում, որ Էդմոն Մարուքյանը նույնպես կարող է լինել մնացած կուսակցությունների համար ընդունելի թեկնածու՝ որոշակի քննարկումների արդյունքում:

Մինչ ընդդիմությունը խորհրդարանում և խորհրդարանից դուրս վարչապետի թեկնածուներ է առաջարկում և հիմնավորում, թե ինչով է պայմանավորված ընտրությունը, «Իմ քայլում» նոր վարչապետ ընտրելու անհրաժեշտություն չեն տեսնում: Իշխող խմբակցությունից Վահե Ղալումյանը կարծում է՝ պատերազմում պարտվելը բավարար հիմք չէ, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա:

Պատգամավորը նշում է նաև՝ եթե վարչապետի նոր թեկնածուի հարց առաջանա, ապա կփնտրեն իրենց խմբակցությունում:

Այնուհանդերձ, Վահե Ղալումյանից հետաքրքրվեցինք՝ եթե պետության շահի տեսանկյունից անցումային ժամանակահատվածի համար վարչապետի ընտրության հարց առաջանա, պատրա՞ստ են ընտրել Վազգեն Մանուկյանին:

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ից հետո, երբ ստորագրեց պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ փաստաթուղթը, որով Արցախի զգալի տարածքներ անցան Ադրբեջանին, իր հրաժարականի հավանականության մասին չի խոսել: Փոխարենն առաջարկել է վեցամսյա զարգացման ճանապարհային քարտեզ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան