ԵԱՀԿ-ում 2023 թվականին կնախագահի Հյուսիսային Մակեդոնիան
Քաղաքականություն
04.12.2020 | 17:34ԵԱՀԿ-ում 2023 թվականին կնախագահի Հյուսիսային Մակեդոնիան: Այս մասին տեղեկանում ենք կառույցում Ալբանիայի նախագահության «Թվիթեր»-ի պաշտոնական էջից:
«Որոշում․ ԵԱՀԿ նախագահող երկիրը 2023 թվականին կլինի Հյուսիսային Մակեդոնիան»,- ասված է գրառման մեջ:
Նման որոշում է կայացրել ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհուրդը: 2020 թվականին ԵԱՀԿ-ում նախագահում է Ալբանիան: