«Տեղի գյուղացիները կորա՞ծ են, որ իրենք էլ գան ու ներխուժեն». ինչ է տեղի ունեցել հայ-ադրբեջանական սահմանի Տեղ գյուղի հատվածում

Լուրեր

23.08.2026 | 19:19
Գայի պողոտայում ավտոմեքենա է այրվել
23.08.2026 | 18:52
Շենավանում հրդեհ է բռնկվել․ այրվել են տան և անասնագոմի տանիքները
23.08.2026 | 18:33
ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ փրկարարներն արգելափակված վարորդին դուրս են բերել մեքենայից
23.08.2026 | 17:17
ՃՏՊ Արմավիր-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ
23.08.2026 | 16:50
Կանադան ցանկանում է ԱՄՆ նահանգի արտոնություններ ունենալ․ Թրամփ
23.08.2026 | 16:09
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է
23.08.2026 | 15:39
ՀԿԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել քննիչների կողմից ոստիկանին խոշտանգելու ենթադրյալ դեպքի առթիվ
23.08.2026 | 15:17
Ղազախստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
23.08.2026 | 14:53
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ozon-ի երկրորդ պահեստի վրա՝ Օրենբուրգում
23.08.2026 | 14:26
Վթարային ջրանջատում Երևանում
23.08.2026 | 13:31
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով
23.08.2026 | 13:14
ԱՄՆ դատարանը չեղարկել է Պետդեպարտամենտի՝ 75 երկրների քաղաքացիների ներգաղթային վիզաների տրամադրումն արգելող որոշումը
23.08.2026 | 12:44
Հայտնաբերվել է զինծառայող Էդգար Գևորգյանի դին․ ՊՆ
23.08.2026 | 12:20
Նաիր Թիկնիզյանը նորամուտն է նշել «Օլիմպիակոսում»
23.08.2026 | 12:06
Մեսիի գոլը չի օգնել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպ է գրանցվել։ Ըստ հրապարակումների՝ Սյունիքի մարզի Տեղ համայնքում, որը նոր քարտեզագրմամբ անմիջապես սահմանակից է Ադրբեջանին, հակառակորդի զինվորների առաջխաղացում է նկատվել: Վերջինները փորձել են ընդլայնել սահմանը՝ ներխուժելով հայկական տարածք։

Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Ներսես Շադունցը Factor.am-ի հետ զրույցում շրջանառվող տեղեկությունների վերաբերյալ փոխանցեց հետևյալը. «Առաջ գալը ո՞րն է, Տեղ համայնքը անտեր-անտիրական չէ, որ իրենք առաջ գան: Մեր տղաները մեր պոստերում կանգնած են եղել, իրենք էլ եկել են: Մենք սահմանագծին ենք եղել, իրենք եկել են, իբր, իրենք էլ իրավունք ունեն այդ հատվածում կանգնելու: Մեր հրամատարը մոտեցել է, իրենց հրամանատարների հետ խոսել են: Ոչ մի միջադեպ էլ չի եղել, հանգիստ պայմաններում քննարկել են: Մեր հրամանատարը Արավուս գյուղի վարչական ղեկավարն է, իրենց լեզվին շատ լավ տիրապետում է, խոսացել են, իրենք էլ թողել գնացել են: Այդ բարձրունքը, որտեղ կանգնած ենք, ռազմավարական նշանակություն ունի»:

Հարցին՝ արդյո՞ք հակառակորդը փորձել է ընդլայնել իր տարածքները հայկական գյուղերի հաշվին, համայնքի ղեկավարը պատասխանեց. «Տեղի գյուղացիները կորա՞ծ են, որ իրենք էլ գան ու ներխուժեն, բա մենք ի՞նչ ենք անում էստեղ, որ իրենք էլ ներխուժեն: Չէ, ներխուժել չկա: Մենք հիմա կանգնած ենք, իրենց զորքն էլ եկել, իրենց գյուղում է կանգնել: Իրենք կամաց-կամաց մոտենալու են իրենց պոստերին: Լարվածություն չկա, խուճապ գցել պետք չի, մենք ամուր կանգնած ենք մեր տեղերում: Էստեղ փախնող մարդ չկա»:

Համայնքապետը փոխանցեց նաև, որ Տեղ խոշորացված համայնքը 60 կմ երկարությամբ սահմանակից է Ադրբեջանին, հատվածներ կան, որ հակառակորդից գտնվում են 50 մետր հեռավորության վրա:

Նարեկ Կիրակոսյան