Մարդկանց պետք է բազմակողմանի դիտարկել, ինքը դրական դեր էլ է կատարել. Շավարշ Քոչարյանը՝ Ռուբեն Թաթուլյանի քրեական աշխարհի հետ առնչության մասին

Լուրեր

08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
Բոլորը

Ռուբեն Թաթուլյանը ԱԳ նախարարի խորհրդական չի, եղել է արտահաստիքային խորհրդական և հայտնել է իր տեսակետը, որն ամենևին էլ ԱԳՆ տեսակետը չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ հրաժարվելով մեկնաբանել, թե տարբեր քրեական պատմությունների հետ առնչություն ունեցող Ռուբեն Թաթուլյանն ինչ խորհուրդներ է տվել Էդվարդ Նալբանդյանին:

Հարցին՝ ինչպե՞ս է քրեական պատմությունների հետ առնչություն ունեցող անձը դարձել Նալբանդյանի խորհրդական, Շավարշ Քոչարյանն ընդգծեց. «Մարդկանց պետք է  բազմակողմանի դիտարկել, քննարկել, ինքը նաև դրական քայլեր է արել, դա էլ պետք է հաշվի առնել»:

Քոչարյանը նաև նկատեց՝  Ռոբսոն մականունով հայտնի Թաթուլյանը բավականին մեծ աջակցություն է ցուցաբերում Սոչիի հայ համայնքին: 

«Վերջ ի վերջո, Սոչիում հսկայական հայ համայնք ունենք: Համայնքում խնդիրներ երբեմն առաջանում են, դա եկեք ֆիքսենք, իսկ ինչ վերաբերում է խորհրդական լինելուն, նորից եմ կրկնում՝ նա այլևս խորհրդական չէ, իսկ երբ եղել է, արտահաստիքային է եղել», – նկատեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան